Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է․ «Հրապարակ»          Մեկ տարվա լռություն ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի գործով. «Ժողովուրդ»       Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

02 սեպ 2021 17:44

Ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքի ճնշմամբ իրագործվում է տխրահռչակ Լավրովի պլանի վերջին փուլը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պատրաստ լինենք տեր կանգնելու Հայրենիքին
Հարգելի հայրենակիցներ
Հավաստի տեղեկությունների համաձայն Հայաստանի Հանրապետության դրածո իշխանությունները պատրաստվում են սեպտեմբեր-հոկտեմբեր ժամանակահատվածում ստորագրել մի շարք հակահայ փաստաթղթեր, որոնցով նախատեսվում է ամրագրել և օրինականացնել 44-օրյա պայմանավորված պատերազմի հետևանքները։

Ակնհայտ է, որ ձևավորված ռուս-թուրք-ադրբեջանական անթաքույց դաշինքի ճնշմամբ իրագործվում է տխրահռչակ Լավրովի պլանի վերջին փուլը, ինչը կործանարար է լինելու Հայաստանի համար։

Ազգային-ժողովրդավարական բևեռը հավաստիացնում է, որ ամենօրյա ռեժիմով հետևում է մեր թշնամիների և նրանց ծառայող հայաստանյան իշխանության դավադիր քայլերին և իրազեկ է քաղաքական անցուդարձին։

Վերը նշվածի հաշվառմամբ, Ազգային-ժողովրդավարական բևեռը հայ ազգի գիտակից ու հայրենանվեր հատվածին կոչ է անում Հայրենիքին տեր կանգնելու նպատակով պատրաստ լինել առաջին իսկ կանչով սկսելու ազատագրական պայքարի գործընթաց և երկրի հրապարակներում իր կամքը պարտադրելու ներքին ու արտաքին թշնամիներին:
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ
2 սեպտեմբերի 2021 թ., Երևան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր