Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

03 սեպ 2021 10:45

ՊՆ-ն հերքում է՝չհրապարակել չճշտված տեղեկություններ, որոնք վնաս են հասցնում ՀՀ զինված ուժերի հեղինակությանը

Ի պատասխան «168 ժամ»-ի՝ «1 միլիարդ 75 միլիոն դրամ՝ ոչ թե դիրքերի, այլ ՊՆ շենքի լավ պայմանների համար» վերնագրով հոդվածի, որում պնդում կա, թե «Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հրատապ է համարել Պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավումը և ոչ, ասենք, չկահավորված դիրքերի կահավորումը, ուստի լավ շենքային պայմաններում աշխատելու նպատակով 1 միլիարդ 75 միլիոն դրամ (1.075.322,7 հազար դրամ) գումար պահանջող նախագիծ է ներկայացել Կառավարության համաձայնությանը», հայտնում ենք, որ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Լրատվամիջոցը մեջբերում է ընդամենը ծախսային հոդվածի անվանումը, որի տակ, սակայն, կան մի շարք տողեր, որոնք հիմնականում վերաբերում են կապիտալ գնումներին, մասնավորապես՝ սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը։ Այսինքն, լրատվամիջոցի պնդումը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև, ըստ էության, տեղի է ունենում տրամագծորեն հակառակը. պաշտպանության նախարարությունը կրճատում է մի շարք ծախսեր, կատարում բյուջեի վերաբաշխում և այդ գումարների հաշվին կատարում գնումներ, որոնք միտված են բանակի մարտունակության ամրապնդմանը։

Պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավում ոչ միայն չի իրականացվում, այլև նախատեսված էլ չէ։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում չհրապարակել չճշտված տեղեկություններ, որոնք վնաս են հասցնում ՀՀ զինված ուժերի հեղինակությանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր