Արեգակի վրա տեղի է ունեցել տարվա ամենամեծ զանգվածային արտանետումը          Թուրքիայի ռшզմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է nճրագոծություն՝ բռնшզшվթել և ամբողջապես հայաթափել Արցախը       Հունիսի 2-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

03 սեպ 2021 12:17

Հայկական կողմը Շուշին չի գնդակոծել, կորուստներ չի կրել. պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի սադրանքները կանխելու համար

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:00-ից 02:15-ն ընկած ժամանակահատվածում, հայկական կողմը գնդակոծել է Շուշիում տեղակայված դիրքերից մեկը և պատասխան գործողություններից հետո, կորուստներ կրելով, հետ նահանջել, հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը։

ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ ստորաբաժանումները խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի սադրանքները կանխելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր