Երևան-Սևան ավտոճանապարհին՝ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին          Սփյուռքում ցանկանում են պատմական Հայաստանի սահմաններով պետություն, բայց այժմ ապրում ենք իրական Հայաստանում       Մայիսին կենդանակերպի այս նշանները կապրեն նկատելի աճի շրջան, իրադարձությունները կզարգանան ավելի հեշտ և արագ    

03 սեպ 2021 17:25

Հանդիպեցի Բուլղարիայի դեսպանին և նրան հանձնեցի սիմվոլիկ մի հուշանվեր հայկական քարերից պատրաստված

Հանդիպեցի Բուլղարիայի դեսպանին և նրան հանձնեցի սիմվոլիկ մի հուշանվեր հայկական քարերից պատրաստվածԳևորգ Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Տարիներ առաջ գտնվում էի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Սոֆիայում հայտնի է  «Աշխարհի քարերի» թանգարանը։ Սիրով այցելեցի թանգարան և խնդրեցի ինձ ուղեկցել թանգարանի հայկական բաժին։ Մեծ եղավ զարմանքս ու ցավս, երբ հայկական բաժնում ընդամենը օբսիդյանի մի ցուցանմուշ էր։ Որոշեցի առաջին իսկ հնարավորության դեպքում օգտակար լինել այդ թանգարանին։  

Այսօր հանդիպում ունեցա Բուլղարիայի դեսպանի հետ և  մեր կողմից նրան հանձնեցի սիմվոլիկ մի հուշանվեր` որպես ընծա Սոֆիայի «Աշխարհի քարերի» թանգարանին։ Դեսպանը տպավորված էր և խոստացավ առաջին իսկ հարմար առիթով այցելել Չարենցավան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր