Ես շիշը նետել եմ այն ուղղությամբ, որտեղից եկել է. Եթե պնդում եք, որ դա ուղղված է եղել Նիկոլ Փաշինյանին, նշանակում է՝ ինքն է շպրտել շիշը
«Հայաստան» դաշինքին, ավելի լայն՝ Հայաստանի փրկության շարժմանը, միավորել է այն աղետը, որը երկրին պատուհասել է»,- Աժ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին:
Վերջինս հիշեցրեց, որ Արթուր Ղազինյանը 2018 թվականին ողջունել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, իսկ ընդդիմության մյուս անդամներն այն համարում են դավաճանություն և հարցրեց, թե ընդդիմությունը նմանտարաձայնությամբ ինչպե՞ս է միավորվել:
Արթուր Ղազինյանն էլ հայտնեց, որ 2018 թվականին դեռ չէր ճանաչում Նիկոլ Փաշինյանին և նրա այդ միտքը ողջունել է և հետո է միայն երևացել թե իրականում ինչ քաղաքականություն է տանում վերջինս:
Ես հակված չեմ որևէ շիշ նետել որևէ մեկի ուղղությամբ, երկու անգամ շիշը եկավ իմ ուղղությամբ, մեկ անգամ գլխիս կպավ, մեկ անգամ՝ կրծքավանդակիս: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի դիտարկմանը, թե ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ շիշ է նետել:
«Ես շիշը նետել եմ հետ, այն նույն ուղղությամբ, որտեղից եկել է: Եթե պնդում եք, որ դա ուղղված է եղել Նիկոլ Փաշինյանին, նշանակում է՝ ինքն է շպրտել շիշն իմ ուղղությամբ: Ես պնդում եմ՝ նետել եմ այն ուղղությամբ, որտեղից եկել է ինձ վրա»:
«Ես շիշը նետել եմ հետ, այն նույն ուղղությամբ, որտեղից եկել է: Եթե պնդում եք, որ դա ուղղված է եղել Նիկոլ Փաշինյանին, նշանակում է՝ ինքն է շպրտել շիշն իմ ուղղությամբ: Ես պնդում եմ՝ նետել եմ այն ուղղությամբ, որտեղից եկել է ինձ վրա»:
Արծվիկ Մինասյանն էլ հայտնեց, որ ընդդիմությունը միավորվել է աղետի պատճառները բացահայտելու, հետևանքները մեղմելու աշխատանքների համար և գաղափարական հենքի շուրջ:
«Հայաստան» դաշինքի քարտուղարը հայտնեց, որ մինչև պատերազմաը ՀՅԴ-ն բարձրաձայնել էր, որ շատ վտանգավոր քաղաքականություն է իրականացվում
«30 կետից բաղկացած մտահոգությունն էինք հայտնել, որ փամփուշտը փոխարինվում էր զարդով, երբ Արցախի բանակցային գործընթացում զրոյական կետից էր սկսվում և մենք տեսանք, թե արդյունքը ինչի հանգեցրեց»,-հայտնեց Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, սկզբում շատերը գտնում էին, որ Նիկոլ Փաշինյանի գործողությունները օբյեկտիվորեն օգտակար էին, բայց փաստն այն է, որ այդ գործողություների ելքն այսօրվա աղետն է և ընդդիմությանը միավորել է այդ աղետի դեմ պայքարը:
Արծվիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ ՔՊ-ում էլ կան մարդիկ, որ եթե դուրս գան սուբյեկտիվ մոտեցումից, ապա համակարծիք կլինեն իր հետ:
«Պետական դավաճանությանը ոչ թե սուտ մատնություն է, այլ բոլոր այն փաստերը, որը մենք համադրում ենք սկսած 2018 թվականի ուշ աշնանից ձեռնարկած գործողություններից, ավարտած պատերազմով և դրա ելքով: Այն ցավալի իրաղությունը, որը մենք այս պահին ունենք՝ հսկայական կորուստները, մենք ասում ենք, որ առերևույթ սա համապատասխանում է պետական դավաճանության հանցակազմին, դրա համար մենք առաջարկում ենք որպեսզի իրավասու մարմիններն այս հարցին սպառիչ պատասխան տան, որպեսզի հետագայում որևէ մեկի մտքով չանցնի հրապարակային քաղաքական գնահատականներ հնչեցնել»,-նկատեց Մինասյանը և հավելեց, որ առերևույթ պետական դավաճանության մասով արդեն իրավապահ մարմիններին հաղորդում է տված: