Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

06 սեպ 2021 14:54

Փորձել են հակադրել ստով .Այլևս քաղաքացին ստիպված է այլ միջոցներով հայթայթել բուժօգնության համար անհրաժեշտ գումարը

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես հայտնի դարձավ կառավարությունը սառեցրել է պետության հաշվին բուժօգնություն ստանալու հնարավորությունը առողջապահական հիմնարկներին կուտակած պարտքերի հետևանքով։

Սա տեղի է ունեցել մեկ շատ պարզ հանգամանքով պայմանավորված։ Հայաստանի իշխանությունը զավթածները մշտապես փորձել են գնել իրականությունը։ Սխալ կառավարման արդյունքում առաջացած ճգնաժամը քողարկելու հետրանքով, այժմ պետպատվերի շրջանում բուժօգնություն ստացող քաղաքացիները կզրկվեն այդ հնարավորությունից:

Այս կամ այն ոլորտում թվացյալ ֆինանսական հոսքերը ապահովլեով և խնդրահարույց ծախսերով հասարակության շրջանում պատրանք են սեղծել, թե հարկային և ֆինանսական քաղաքականությունը չի տուժում`օրինակ, պաշտոնյաների բազմամիլիոնանոց պարգևավճարներից: Իսկ իրականությունն այն է, որ պետությունն այլևս ի վիճակի չէ հոգալու անգամ թիրախային խմբում գտնվող քաղաքացիների առողջապահական խնդիրները: Այլևս քաղաքացին ստիպված է այլ միջոցներով հայթայթել բուժօգնության համար անհրաժեշտ գումարը:

Պետության կողմից քաղաքացու նկատմամբ պատասխանատվությունն առաջին հերթին դրսևորվում է առողջապահության և անվտնագության ոլորտենորւմ: Երկուսն էլ անժամկետ կորել են ՀՀ պետական համակարգից: Ցանկացած տեղեկատվություն, որը ստացվել է կաթվածի եզրին կանգնած համակարգի վերաբերյալ տեղեկատվության մատուցումից, նրանք փորձել են հակադրել ստով, որը միտված է եղել քաղաքացիներին հեռու պահել իրականությունից։

Ամեն դեպքում, երբ մարդն ունի առողջական խնդիրներ դիմում է ոչ թե իրավաբանի, այլ բժշկի: Երևի ճիշտ կլիներ, որպեսզի առողջապահական համակարգի պատասխանատուն էլ ամեն դեպքում բժիշկ լիներ կամ լավ, գոնե` ֆինանսիստ, առկա ֆինանսական կոլապսը հասկանալու համար»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր