Տեսանյութ.Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն          15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

06 սեպ 2021 16:14

Լոսի Քիսոին՝ Քրիստինե Հալաջյանին «Տիգրան Մեծ» մեդալով պարգևատրումը մեծ դժգոհություն ու զայրույթ է հարուցել զոհվածների հարազատների շրջանում

Հանրությանը որպես Լոսի Քիսո հայտնի Քրիստինե Հալաջյանը «X զորամաս-թանգարանում» «Տիգրան Մեծ» մեդալով է պարգևատրվել ՀԱԲ-ի կողմից ( «Հայոց ազգային բանակ» ռազմական միավորում)։

«Չգիտեմ, թե որ արժանիքիս համար, բայց ինձ «Տիգրան Մեծ» մեդալ տվեցին՝ ՀԱԲ-ի խորհրդի կողմից»,- իր ուղիղ միացման ժամանակ ասել է Քրիստինե Հալաջյանը։

Հիշեցնենք, որ «X զորամաս-թանգարանը» կառուցվել է ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Աղաբեկ Խաչատրյանի՝ Գեներալ Բեկ-ի կողմից։

Լոսի Քիսոյի այս պարգևատրումը մեծ դժգոհություն ու զայրույթ է հարուցել զոհվածների հարազատների շրջանում, նրանցից մեկը մեզ ասաց, որ պահանջ են ներկայացնելու․ «Եթե պիտի այդ տարածում նման մարդիկ պարգևատրվեն, ապա թող մեր երեխաների նկարները հանեն այնտեղից»։

hraparak.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր