Չեմբեռլենը պատմության մեջ մնացել է որպես հանձնող, զիջող.Իրականում ի՞նչ է արել նա. զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանիան փրկել է պարտությունից          Բաքուն ևս մեկ «հաղթանակ» է ուզում.Ադրբեջանի Նավթադոլարները սպառվում են,Էրդողանին պետք էվճարի պատերազմի ժամանակ աջակցության համար       Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել,ովքեր ունեն կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի ամենավատ ձևը    

06 սեպ 2021 16:39

Քույրերն այժմ կարող են արդարացվել. Daily Mail

Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է 2018թ. հուլիսին իր մոսկովյան բնակարանում երեք դուստերերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի գործին՝ նշելով, որ հոր՝ մանկապիղծ ճանաչվելուց հետո, քույրերն այժմ կարող են արդարացվել սպանության համար:


Ավելի վաղ քննությամբ պարզվել էր, որ սպանվածն անձի «մանկապիղծ տեսակ» ուներ: Փորձագետները նաև ընդունել են, որ աղջիկները լիովին կախված են եղել նրանից`բարոյական և նյութական առումներով:


Քննության շրջանակում հարցաքննվել են Խաչատուրյանի հարևանները, հարազատները, այն բուժհաստատության աշխատակիցները, որտեղ տղամարդը բուժվել է, նրա դուստրերի ընկերները, նրա տան մոտ գտնվող խանութների աշխատողները, հետազոտվել են բժշկական գրառումները: Պարզվել է, որ տղամարդը սպառնալիքների, վիրավորանքների, նվաստացման, «բռնության և դաժանության դրսևորման» միջոցով մանիպուլացրել է ուրիշներին, ինչպես նաև օգտագործել ծեծ, ահաբեկում, ֆիզիկական և սեռական բռնություն:


Բացի այդ, փորձագետները եկել են այն եզրակացության, որ Խաչատուրյանի դուստրերը մշտական սթրեսի մեջ էին, ամբողջությամբ կախված հորից, հարազատները չէին աջակցում նրանց, և աղջիկները վախենում էին սեփական և քույրերի կյանքի համար:


«Բայց այժմ քույրերը, մանկապղծության ախտորոշման առկայության պարագայում, կարող են դատարանում պնդել, որ աղմկահարույց գործով բոլոր մեղադրանքները պետք է հանվեն», գրում է պարբերականը:


Մայիսին քույրերը հոր սպանության գործի շրջանակում տուժած են ճանաչվել: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Միխայիլ Խաչատուրյանի դեմ՝ դուստրերի նկատմամբ խոշտանգումների և սեռական բնույթի գործողությունների համար: Քննության տվյալներով՝ հայրը դաժան վերաբերմունք է դրսևորել իր դուստրերի նկատմամբ: Դրա համար քույրերը դանակով հարձակվել են նրա վրա: Գործը չի վերաորակավորվել ինքնապաշտպանության, չնայած գլխավոր դատախազության փորձերին:



 


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր