Սրա՞ն էր արժանի մեր բանակը, անտեսեցին Բանակի օրը, ուղերձներ չհղեցին, ոչ մի զինվորական, պատերազմի մասնակից չպարգևատրվեց, ոչ ոք զինվորական կոչման չարժանացավ, քարլռություն          Ձեր ուսապարկերի հռհռոցը Եռաբլուրում կոծկել չստացվեց...Երբ մեզ մորթում էին, Ձեր ԵԽԽՎ-ն հայերի կյանքը գրողի ծոցն էր ուղարկել       Հայ գերիների ծնողները լուր են ստացել զավակներից    

07 սեպ 2021 12:29

Պլանավորել էր վաճառել շուրջ 270 տոննա քաշով կեղծ լվացքի փոշի՝ հայտնի ապրանքանիշի լվացքի փոշու պարկերով․ ՊԵԿ

ՊԵԿ-ը օրենքով վերապահված գործառույթների շրջանակներում իրականացվող վարչարարական գործիքների,  հարկային և մաքսային հսկողությանը զուգահեռ, նաև որպես իրավապահ մարմին, ամենօրյա միջոցառումներ է իրականացնում  հարկային և մաքսային իրավախախտումների և հանցագործությունների կանխման, խափանման ու բացահայտման ուղղությամբ։ 


ՊԵԿ-ից  հայտնում են, որ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն պարբերաբար ստացվում են օպերատիվ տվյալներ, որ տարբեր ֆիզիկական անձինք և  որոշ կազմակերպությունների իրական կամ փաստացի շահառուներ հարկեր չվճարելու ուղղակի դիտավորությամբ՝ նախօրոք մշակում են հանցավոր մեխանիզմներ և փորձում իրացնել դրանք։ Մասնավորապես՝ օպերատիվ տվյալներն իրացնելիս հայտնի է դարձել, որ անհատ ձեռնարկատեր Ա. Կ.-ն Ռուսաստանի Դաշնությունից նախօրոք պլանավորել էր ներմուծել լվացքի փոշու դատարկ պոլիէթիլենային տոպրակների խոշոր խմբաքանակ, որոնցով պետք է փաթեթավորվեին անհայտ ծագմամբ լվացքի փոշիներ և վերավաճառվեին ՀՀ տարածքում:


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ՊԵԿ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո ներմուծված ապրանքները մաքսային հսկողության տարածքից տեղափոխվել են Երևանում գործող տոնավաճառներից մեկի տարածք: Այդտեղից էլ մատակարարվել են Երևանի հասցեներից մեկով, որտեղ ձեռնարկատիրական գործունեությամբ էր զբաղվում ոմն Շ. Ա.- ն:


ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության  վարչության աշխատակիցների անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված հասցեում կազմակերպվում էր լվացքի փոշու արտադրություն: Իսկ Ռուսաստանի Դաշնությունից ներմուծված հայտնի ապրանքանիշի լվացքի փոշու  30.100 հատ 9 կգ-անոց դատարկ պոլիէթիլենային պարկերով պլանավորվել էր փաթեթավորել և վաճառել շուրջ 270 տոննա քաշով կեղծ լվացքի փոշի։ Դեպքի վայրի զննությամբ առգրավվել են վերը նշված տոպրակների խմբաքանակը, ինչպես նաև՝  ևս 2  հայտնի այլ ապրանքանիշերի տոպրակներով արդեն իսկ փաթեթավորված լվացքի կեղծ փոշիներ:


Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ, ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 212 հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:


ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողականություն է դրսևորելու նման երևույթները կանխարգելելու և բացահայտելու գործում` լինելով անզիջում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր