Դեպի Իրան նավեր են շարժվում, բանակցություններ ենք վարում և կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները          Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա       Սյունիքում, «սուր էկզոգեն թnւնավորում» ախտորոշմամբ ԲԿ են տեղափոխվել ընտանիքի անդամներ, որոնցից 3-ը` անչափահաս    

07 սեպ 2021 16:57

Խաթարում է խաղաղության հասնելու ջանքերը,. ԱԳՆ–ն` թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Sputnik Արմենիայի հետ խնդրանքով անդրադարձել է Լաչինի մերձակայքում ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժություններին` այն գնահատելով որպես դեէսկալացիային վնասող գործողություն։

«Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն, որը չի համապատասխանում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը»։

Ինչպես արդեն հայտնել էինք, Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը վարժանքներ են անցկացնում Քաշաթաղի (Լաչին) շրջանում, որը արցախյան 44-օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Սրանք Բաքվի և Անկարայի առաջին համատեղ զորավարժություններն են ղարաբաղյան հակամարտության գոտում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններն ընթանում են ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան:

Մինչդեռ պաշտոնական Ստեփանակերտն այդ զորավարժություններն ընկալում է որպես սպառնալիք:

Նշենք, որ պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանը մի քանի համատեղ վարժանքներ են անցկացրել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր