Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

08 սեպ 2021 10:31

Պաշտպանության նախարարության պատվո մեդալով պարգևատրվեց նաև պատվո կաշառակեր շքանշանակիրը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.


«8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստերի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ցանկանալով ցույց տալ, թե իշխանությունն անհանդուրժող ու անողոք պայքար է մղում բոլոր տեսակի կաշառակեր պաշտոնյաների դեմ, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց. «Մեր կառավարության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը 1.5 միլիոն դրամ կաշառք ստանալու համար դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: 7 տարին քիչ է, ես կասեի՝ շատ է, բայց օրենքը հավասարապես է գործում ե՛ւ ընդդիմության, և՛ կառավարող ուժի համար»:


Իշխանության ներկայացուցիչը, փաստորեն, տեղյակ չէ, որ առողջապահության նախկին նախարարի տեղակալի խափանման միջոց կալանավորումը դեռևս գործի նախաքննության ընթացքում փոխվել է գրավով: Դավթյանի պաշտպանները 15 մլն դրամ գրավի միջնորդություն էին ներկայացրել, ինչը դատարանը բավարարել էր:


«Այո, Դավթյանի խափանման միջոցը դեռևս նախաքննության փուլում է փոխվել, դատական ակտն էլ բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարանում»,-«Ժողովրդի» հետ զրույցում ասաց Դավթյանի պաշտպան Երեմ Դավթյանը:


«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկին փոխնախարարը, որի կաշառքի գործը իշխանությունը, մատի փաթաթան դարձրած, միշտ օրինակ է բերում ու գլուխ գովում, թե սեփական թիմակիցների նկատմամբ էլ են անհանդուրժող, գրավը վճարելուց անմիջապես հետո աշխատանքի է անցել «Արմենիա» բժշկական կենտրոնում: Նա ԲԿ-ի տնօրենի ֆինանսական գծով խորհրդական է նշանակվել: «Վերջին շրջանում հիվանդանոցում չենք տեսել, բայց անընդհատ գալիս-գնում է»,- ասացին «Արմենիա» ԲԿ-ից:


Ի դեպ, բոլորովին վերջերս՝ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության օրը, ի թիվս այլ՝ «պատերազմի ընթացքում բազմաթիվ զինծառայողների և կամավորների կյանքեր փրկած» բուժաշխատողների՝ Պաշտպանության նախարարության պատվո մեդալով է պարգևատրվել նաև Դավթյանը՝ պատվո կաշառակեր շքանշանակիրը»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր