Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

08 սեպ 2021 10:45

Պատերազմը հնարավոր էր Շուշիի փոխարեն Ֆիզուլիում եւ Ջաբրայիլում ավարտել՝ առանց այդ ռազմավարական հենակետերը հանձնելու

Վերջերս մի հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաև ՊԲ նախկին հրամանատարներից մեկը, խոսեցինք 44-օրյա պատերազմի մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանը:

« -Պարոն գեներալ, ըստ Ձեզ հնարավո՞ր էր այնպես անել, որ այս պատերազմն այլ ելք ունենար,- հարցրի նրան:

-Անկեղծ ասած, սա իրոք ուրիշ պատերազմ էր, անգամ ինչ-որ տեղ անսպասելի ու անհասկանալի զարգացումներով հագեցած: Բայց որ հնարավոր էր խուսափել այն ծանր ու նվաստացուցիչ հետևանքներից, որ ունեցանք, դա անկասկած է...

-Այսի՞նքն...

-Այսինքն, հնարավոր էր պատերազմն ավարտել ոչ թե Շուշիում, այլ, վատագույն դեպքում՝ Ֆիզուլիի և Ջաբրայիլի մատույցներում՝ առանց այդ ռազմավարական հենակետերը հանձնելու, իսկ Հադրութի և մնացած տարածքների մասին խոսելն անիմաստ է:

Այսքանն ասելուց հետո զգացի, որ գեներալն այլևս չի ուզում թեման շարունակել, բայց քիչ անց, կարծես, ներքին մղումից դրդված, ասաց. «Նաև համոզված եմ, թե դավաճանական ինչպիսի պիտակներ մեզ կվերագրեին, եթե մենք պատերազմն ավարտեինք անգամ այն արդյունքներով, ինչպիսին ներկայացրի»:

Ես հիշեցի 2016-ի ապրիլյան քառօրյան...»,- գրել է Հասրաթյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր