Տեսանյութ.Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմության հետ, ճանաչի Հայոց ցեղասպանությունը և հատուցի դրա համար          Ռուսաստանի հետ մասնակի հրադադար սկսելու համար Ուկրաինան պատրաստ է երկխոսության       Ադրբեջանը Վարշավայում կազմակերպել է ՀՀ մշակութային ժառանգության և սուվերեն տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդես    

08 սեպ 2021 11:03

Եռաբլուրից տղերքի հայացքները գարշում են ձեր տեսքից.... Վախեցեք նրանցից, նրանք դեռ գալու են ձեր դատին

Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եռաբլուրում քամին այսօր անասելի մոլեգնած էր ,մայրերի լալահառաչը խլանում էր օդը ճեղքող հրավառությունից...հեռվից լսելի ու տեսանելի էին տոնական ձայնն ու գունավառությունը... ասում են ինչ-որ օտար տոն են տոնում, իսկ ինձ թվում էր սեպտեմբերը հիմա մեզ համար պատերազմաբեր, մահաբեր ու դավադիր ամիս է այլևս ու մենք պիտի ցավից լռենք միայն այլևս սևազգեստ այս աշնանը, իսկ մենք տոնում ենք... հայկական ողբերգության տարելիցի օրերին օտարի տոնն ենք տոնում... ստրուկի հոգեբանություն.. սեփական ժողովրդին ստրկացրած իշխանությունը գետնատարած սողում է օտարների առջև... ողբամ ձեզ ու ձեր անարժանապատիվ իշխանությանը... չէ, դուք իշխաննություն չեք, դուք հարճություն եք միայն անպատիվ ու ծախու...

Եռաբլուրում տղերքի հոգիները մոլեգնում են քամահար....

Եռաբլուրից տղերքի հայացքները գարշում են ձեր տեսքից....

Վախեցեք նրանցից, նրանք դեռ գալու են ձեր դատին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր