Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը          Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում    

08 սեպ 2021 11:31

Գերեվարվածին տվել են 10 վայրկյան՝ ուտելու համար, թքել են սննդի մեջ և ստիպել են ուտել, սոված թողնելով՝ սնունդը գցել են աղբամանը

ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է վերլուծություն, որը վերաբերում է Ադրբեջանի պատասխանատվությանը՝ հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար ապացույցների վրա հիմնված։

Թաթոյանը տեղեկացրեց՝ թե քաղաքացիական անձինք, թե զինծառայողները համակարգված ենթարկվել են համակարգային խոշտանգման։

«Խոսքը վերաբերում է ոչ միայն ֆիզիկական ցավ ու տառապանք պատճառելուն, այլև հոգեկան տառապանքներ ներկայացնելուն։ Ընդ որում հատուկ պատժի են ենթարկվել նաև ըստ փաստերի այն ադրբեջանական զինծառայողները, բանտի աշխատողները, որոնք փորձել են նույնիսկ մի փոքր լավ վերաբերվել ռազմագերիներին և քաղաքացիական անձանց»։

Ամենադաժան վերաբերմոնքները եղել են գերեվարման ժամանակ և դրանից անմիջապես հետո, հատկապես հատուկ ծառայությունների կողմից։

Խոշտանգումը, անմարդկային վերաբերմունքը եղել են լայնածավալ, հիմնված են եղել ինչպես եթնիկ պատկանելիության վրա, նաև կրոնական իրավունքների կոպիտ խախտումներով։

«Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ գրեթե չի եղել ջուր կամ սնունդ։ Դրանք տրամադրել են նվաստացումներից կամ դաժան ծեծից հետո։ Օրինակ եղել են դեպքեր, երբ սնունդը գցել են հատակին և ստիպել ուտել գետնից։ Հետո վերցրել ու գցել են սոված վիճակում պահելով գերիին, նրա դիմաց վերցրել գցել են աղբարկղը։ Եղել են դեպքեր, երբ տվել են ընդամենը 10 վայրկյան ուտելու համար և հետո անկախ նրանից, կերել է, թե ոչ, գցել են աղբի մեջ։ Թքել են սննդի մեջ և ստիպել են այդպես ուտել»,- մանրամասնեց Թաթոյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր