Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Մինչև օգոստոսի 6-ը Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը       44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում    

08 սեպ 2021 12:23

Գերիին խոշտանգել են այնքան, որ խցում մահացել է, մարմինը մի քանի օր մնացել է խցում.Քաղաքացիական անձանց նկատմամբ ավելի դաժան են եղել, քան՝ զինծառայողների

Գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ վերաբերմունքը որոշ դեպքերում ավելի դաժան է եղել, քան՝ զինծառայողների նկատմամբ: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը:




Վերջինս գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքի օրինակներ բերեց: ՄԻՊ-ի խոսքով՝ եղել են դեպքեր երբ գերվարված հայ կնոջը տեղափոխել են՝ 6 ժամից ավել զրկելով սննդից, ջրից, ճանապարհին ծեծի են ենթարկել, եղել են դեպքեր, երբ ընտանիքի անդամների են գերեվարել, բայց չեն ասել ընտանիքի մյուս անդամի գտնվելու վայը՝ դրանով ավելի մեծ հոգեկան տառապանք պատճառելով գերիներին.


«Մի դեպքում գերեվարել են դստերը և հորը, մեկ այլ դեպքում տղային և հորը, դեպքերից մեկով մտել են տուն, գերեվարել են բնակիչների՝ զրկելով սննդից ջրից, ճանապարհին ծեծի ենթարկելով, նվաստացնելով, ծաղրելով ազգային պատկանելությունը: Գերեվարված անձն անընդհատ խնդրել է տեղեկություն՝ հոր ճակատագրի մասին և միայն հոգեբանն է տեղեկացրել, որ հայրը մահացել է: Մեզ մի տարեց մարդ տեղեկացրեց, որ եղել են դեպքեր, երբ մեկ գերեվարված քաղաքացիական անձի ծեծի են ենթարկել և խոշտանգել այնքան, որ այդ մարդը խցում մահացել է և մարմինը մի քանի օր մնացել է խցում»,-ասաց Արման Թաթոյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր