Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ          Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

09 սեպ 2021 12:51

Տեսանյութ.Հասկանում էինք, որեւէ մարտ Շուշիում արդեն չի ընթանում, հակառակը, մեր երեխաներին, որոնք այնտեղ են, կոտորում են.Իշխանության պրոյեկտը կատարեց Արայիկ Հարությունյանը

Տեղի իշխանություններին հետաքրքիր չէ Արցախը և նրա ոտքի կանգնեցնելը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Մենք խոսում ենք Հայաստանի իշխանություններից, որոնց համար Արցախը հետաքրքիր չէ: Իրենք այստեղ կան՝ այնտեղ՝ Արցախում իրականացնում են իրենց պրոյեկտները, այն գաղափարները, ինչին որ այսօր լծված են ՀՀ իշխանությունները»:

Մետաքսե Հակոբյանը նշեց, որ Մանե Թանդիլյանի նշանակումը հեռահար նպատակներով Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն էր և Արայիկ Հարությունյանն առանց հասկանալու կատարել է այն, քանի որ ՀՀ-ից եկած հրահանգները չեն քննարկվում:

«Նրան սոցապնախարար նշանակեցին դեկտեմբերին: Շոուով եկավ, ըստ իրեն մեկ ամիս հետո արդեն Արցախի բոլոր խնդիրները լուծել էր: Հենց սկզբից մենք ասել ենք, որ սա պրոյեկտ է, որը կարճ ժամանակ հետո այդ շոուները անելուց հետո վերադարձնելու են Հայաստան, եւ անպայման ինքն այդ գործընթացը Հայաստանում ինչ-որ ձեւով շարունակելու է: Մենք տեսանք, որ հիմնադրամ ստեղծեցին, բոլորը շատ լավ հասկանում էին, թե դրա տակ ինչ գործառույթներ են իրականացնում»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաեւ 44-օրյա պատերազմին՝ նշելով. «Բնակիչներին հետ էին քաշում այդ տարածքներից, մյուս կողմից տարածում էին, որ բոլորը փախչում են՝ փախչում է զինվորը, հրամանատարը, գյուղի բնակիչը:

Նոյեմբերի 5-6-ին, երբ արդեն գիտեինք, որ Շուշին չկա, հանձնված է, շատ արցախցիներ ինձ գրում էին՝ գիտե՞ք ինչ մարտեր են գնում, մերոնք էնտեղ պաշտպնում են: Պետք չէր դրա համար Շուշի գնալ, Ստեփանակերտում նստած դու այդ կրակոցների, արկերի պայթյունների ձայնից հասկանում էիր, որ դա ուղղակի պատահական պյթյուններ են, որոնք գոնւմ են դեպի Շուշի կամ հակառակը, որ որեւէ մարտ այնտեղ արդեն չի ընթանում: Հակառակը, մեր երեխաներին, որոնք այնտեղ են, կոտորում են»:
 
Շատերը տեսան, որ սա պատերազմ չէ այլ սա ինչ-որ տարօրինակ սցենարով կինո է, որտեղ զոհերը իրական էին և ուղղակի մեր բանակին չէին թողնում կռվել, պաշտպանել Արցախը։
Մետաքսե Հակոբյանը պնդում է, որ եղել է դավաճանություն, սակայն մինչ այժմ նույն իշխանությունների կողմից հայտարարված դավաճանության որևէ դեպք չի բացահայտվել։

«Շատ բաներ են ջրի երես դուրս եկել։ Մենք որպես պատգամավորներ իրավունք ունենք հարցումներ անել և մեր խմբակցության ղեկավարը ունի հարցումների կույտ, թե որտեղից ինչ է գնվել,  ինչը որտեղ է վաճառվել։ Բյուջեի ծախսերի կամ հիմնադրամի հետ կապված հարցերին սակայն մեզ պատասխանել են, որ պետական գաղտնիք է և հանրայնացման ենթակա չէ։ Եվ համոզվում ես, որ այդ մարդիկ պատերազմից հետո լծված են գումար աշխատելուն»,-նշեց ԱՀ պատգամավորը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր