«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

09 սեպ 2021 13:49

Դեմքով ճանաչելի զոհվածի մարմինը թողնում են ամիսներով, հետո՝ ԴՆԹ-ով ճանաչում,դա ահավոր հոգեվիճակ է, մարդ կարող է խելագարվել

«Իմ որդու հետ վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 11-ին, հետո հեռախոսային կապը խզվեց, որովհետև վնասվել էր հեռարձակող կայանքը: Երեկոյան ժամը 7.30-ի կողմերը խոսել եմ դիվիզիոնի հրամանատարի հետ, ով խուճապահար ձայնով ասում էր՝ մեզ կոտորում են, եկեք փրկեք: Մի քանի հոգու զանգեցի, վերջապես մեկը վերցրեց և պատմեց, թե ինչ է տեղի ունեցել»,- ասուլիսում ասաց Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայող Արթուր Ասրյանի հայրը՝ «Արցախի երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների» միության նախագահ Արմեն Ասրյանը:

Նա պատմեց, որ երեքուկես ամիս էր մնացել, որ որդին ավարտեր ծառայությունը: «Տեսագրություն հայտնվեց, և ես տեսա, որ իմ որդին էլ է զոհվել: Հանդիպումների ժամանակ էլ երեխաները հաստատեցին, որ նա գնացել էր առաջ, կրակում էր ու տեսել են՝ ինչպես է ընկել: Որդուս մարմինը գտել եմ զոհվելուց 50 օր հետո, անճանաչելի էր, ԴՆԹ նույնականացում եղավ»,- ասաց Ա. Ասրյանը:

Նա նշեց, որ դեմքով ճանաչելի զոհվածի մարմինը թողնում են ամիսներով, հետո՝ ԴՆԹ-ով ճանաչում:

«Բազմիցս խնդրել ենք լուսանկարել դիակները, ուղղարկել քննչական, որ Ղարաբաղից մարդիկ չգան մորգերով փնտրեն: Խնդրել ենք կենտրոններ ստեղծել, մարդիկ գան լուսանկարները տեսնեն:
Ես մի օրվա մեջ 106 մարմին եմ ուսումնասիրել: Դա ահավոր հոգեվիճակ է, մարդ կարող է խելագարվել:

Տվյալները գալիս են, մարդկանց չեն ասում, դեմքով ճանաչելի զոհվածին ԴՆԹ-ով են ճանաչում: Գոնե այս հարցում մարդկային մոտեցում ցուցաբերեք»,- զայրացած ասաց  Արմեն Ասրյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր