Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

09 սեպ 2021 14:50

Տեսանյութ.Ո՞վ էր իրականում Արցախի ԱԳՆ մտած բլոգերը

«Ռուս բլոգերը ներխուժել է Արցախի ԱԳՆ և ծաղրել նախարարին» վերտառությամբ տեսանյութն օրեր շարունակ քննարկվում էր համացանցում:


Այսօր, սակայն, համացանցում հայտնվել է մեկ այլ տեսանյութ,  որի հերոսը պարզաբանել է՝  Արցախի Հանրապետության ԱԳՆ «ներխուժած» բլոգերն իրականում այդ նկարահանումն իրականացրել է փոխհամաձայնեցնելով արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ:


«Իբր արտգործնախարարին ծաղրում են, Ռուսաստանից բլոգեր: Չե՞ք նկատել, որ դա ընդամենը բեմականացված էր»,- նշում է տեսանյութի հերոսը՝ հավելելով, որ նպատակը եղել է Արցախի անունը ևս մեկ անգամ տարածելը:


Ի դեպ, նա իր խոսքին կցել է նաև այդ բլոգերի պարզաբանումը, որում նա խելամտության կոչ  է անում իր հրապարակումը դիտողներին և տարածողներին՝ նկատելով. «Չի՛ կարող այնպես լինել, որ պատահական անցորդը փողոցից կարողանար հասնել նախարարի սենյակ: Մենք հրավիրված էինք բլոգերների պատվիրակությամբ, ես ԱԳ նախարարին առաջարկեցի նկարահանվել իմ տիկտոկում, ինչին  նա սիրով պատասխանեց՝ այո»:


Մանրամասները՝ տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր