Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

09 սեպ 2021 15:26

Գևիս մոտ ծաղիկները սևի հետ մի ուրիշ «գունագեղ» տեսարան են ստեղծում. Էլզա Կիրակոսյան

Երեկվանից ամբողջ համացանցը իր դժգոհությունն է հայտնում «գունագեղ տոնակատարության» վերաբերյալ։


44-օրյա պատերազմում հերոսացած, լեյտենանտ Գևորգ Կիրակոսյանի քույրը՝ Էլզա Կիրակոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.


««Ամենագունագեղ» և ամենամարդաշատ «տոնակատարությունը» մենք 11 ամիս առաջ արդեն «տոնել» ենք։


Կարմիր,կապույտ,ծիրանագույնը գորշի համադրությամբ առաջին բանն էր, որ սենյակ մտնելիս անմիջապես նկատվում էր։


«Տոնական տեսք» տալու համար ամենագունագեղ ծաղիկներն ու ծաղկեպսակներն էին րոպե առ րոպե ավելանում, իսկ մարդիկ «ամենահնչեղ» վանկարկումներով էին ներս գալիս, որոնցից «Ա՜խ,Գև՜ ջան»-ը մինչ օրս ականջներումս է։


Այդ «գունագեղ տոնը» մեր մեջ այնպե՜ս է տպավորվել, որ այլևս ոչ մի տոն իր գույնով չի կարող այդ օրվա խոր տպավորության ազդեցությունը թուլացնել։


Ասում են, որ սևի հետ համադրվում են բոլոր գույները։ Դա ակնհայտ է դառնում, երբ Գևիս մոտ եմ գնում։ Ծաղիկները սևի հետ մի ուրիշ «գունագեղ» տեսարան են ստեղծում, իսկ թափվող արցունքներիս արանքից հազիվ նշմարվող նկարն ինձ անդադար մի միտք է հուշում միայն՝ ինչու՞... »։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր