Հուլիսի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ռուսաստանն ու Իրանը Կասպից ծովում զորավարժություններ են անցկացնում են       Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է հարձակում ու բռնություն հրահրելու փորձը, որը բացահայտ միջամտություն է Հայոց Եկեղեցու կյանքին և նրա ինքնակառավարմանը    

10 սեպ 2021 11:31

Ադրբեջանցի պաշտոնյան քանդել է իրենց «զոհերի» գերեզմանները և Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները նետել աղբարկղը

Օղուզ շրջանի գործադիր իշխանության ղեկավարի առաջին տեղակալ Էթիբար Յուսուբովը քանդել է ադրբեջանցի «զոհերի» գերեզմանները և աղբարկղը գցել այնտեղ տեղադրված Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Բաքվի Բինագադիի շրջանի Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Յալչին Աբդուլաևը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում նման երևույթներ, երբ քանդվում են պատերազմում իրենց զոհերին նվիրված հուշարձաններ, վերջերս շատ է գրացվում։ Նմանատիպ դեպք գրանցվել է օկուպացված Քարվաճառում, երբ ինչ–որ մեկը պոկել էր թշնամու զոհերին նվիրված ցուցատախտակը․ադրբեջանցիները շտապել էին դրանում մեղադրել հայերին։

Աղբյուրը՝ yerkir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր