Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

10 սեպ 2021 13:10

Թուրքիայից փախած թուրքական մաֆիայի ղեկավարը մտադիր է գալ Հայաստան

Թուրքիայից փախած Սեդաթ Փեքերը, որը համարվում է թուրքական մաֆիայի պարագլուխը,  Twitter-ի միկրոբլոգում գրել է, թե ուղևորվում է Սիրիա, այնտեղից՝ Կիպրոսի հունական հատված, Հունաստան և Հայաստան:

Հատկանշական է, որ Սեդաթ Փեքերն իր գրառման վերջում իրեն անվանել  է «համաշխարհային խաղաղության դեսպան»։

«Ընկերնե՛ր, դուք ասում եք, որ Սեդաթ Փեքերն արել է այն, ինչ ընդդիմությունը չէր կարող անել 20 տարվա ընթացքում, բայց իմ ծառայությունը դեռ չի ավարտվել: Արտաքին քաղաքականությանը նպաստելու համար ես մեկնում եմ Սիրիա, այնտեղից` Կիպրոսի հունական հատված, Հունաստան և Հայաստան:

Համաշխարհային խաղաղության դեսպան Սեդաթ Փեքեր»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ԱՄԷ-ում գտնվող Փեքերը մայիսի սկզբից սկսել էր «Յութուբ»-ում տեսնայութեր հրապարակել՝ բացահայտելով թուրք պաշտոնյաների հանցագործությունները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր