Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները          Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է       Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ    

10 սեպ 2021 14:17

Մենք չպետք է սգանք մեր զինվորների մահը, մենք պետք է ափսոսանք մեր զինվորների մահը

Այն, որ անկախության 30-ամյակը պետք է նշվի, վիճարկելի չէ։ Ես կարծում եմ, որ պետք է նշվի։ Թե գունագեղության աստիճանը ինչքան պետք է լինի, երևի կառավարությունը քննարկել ու որոշում է կայացրել, մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, թե «սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն, որը նվիրված է լինելու ՀՀ անկախության, անվտանգության ու Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին», ասել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ 24news.am-ի հետ զրույցում։

Աղազարյանը վստահեցրել է, որ ինքը «գրեթե» խուսափել է այս մեկ տարվա ընթացքում մասնակցել միջոցառումների, որոնք զվարճանքի էլեմենտներ են պարունակել, որովհետև տրամադրություն չկա, բայց հարցը դիտարկել է նաև այլ տեսանկյունից։

«Մյուս կողմից էլ մեր տղաները զոհվել են, որպեսզի մեր ժողովուրդը՝ մեր մյուս տղաները, մեր մյուս աղջիկները ապրեն։ Հանուն նրանց են զոհվել։ Հետևաբար, մենք չպետք է նաև ինչ-որ իմաստով կաղապարվենք էդ բանի մեջ։ Պետք է տեսնել, թե ոնց արվի։ Այդ տոնակատարությունը՝ 30-ամյակը բավականին լուրջ տարեդարձ է՝ անկախության հետ կապված։ Մյուս կողմից էլ, որպեսզի չվիրավորենք կամ չցավեցնենք մեր այն հայրենակիցներին, որոնք անմիջապես իրենց վրա են զգացել պատերազմի արհավիրքները», -  ասել է նա։

Հարցին՝ այսինքն համակարծի՞ք է, որ մեծ տոնակատարություն անցկացնելը վիրավորական կլինի զոհվածների հարազատների համար, Աղազարյանը պատասխանել է․

«Ես չեմ ասում, որ վիրավորական կլինի, ուղղակի մի քիչ ծանր վիճակ է։ Ես մի առիթով ասել եմ, որ մենք չպետք է սգանք մեր զինվորների մահը, մենք պետք է ափսոսանք մեր զինվորների մահը, բայց դրան էլ դեռ պետք է հասնենք։ Մենք դրան դեռ չենք հասել։ Եթե հասած լինեինք այդ մակարդակին, որ պետք է ափսոսանք մեր զինվորների կորուստը, դա արդեն ուրիշ իրավիճակ կլիներ, իսկ այսօր չեմ ասում, որ դա վիրավորական կլինի, բայց, բոլոր դեպքերում, կարող են նաև գտնվել մարդիկ՝ զոհվածների հարազատների մեջ, որոնք կհաստատեն, որ իրենց հարազատը, իրենց եղբայրը, իրենց որդին զոհվել է հանուն այսօրվա, որ հայ ժողովուրդը կարողանա իրեն լավ զգալ՝ բոլոր առումներով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր