Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան հոսանքազրկումը տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով          Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել Ադրբեջանի օմբուդսմենին       Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի ՔՊ վարչության նիստում    

10 սեպ 2021 14:31

Հայտնաբերվել է անձը, ով սոցցանցում առաջարկել էր 10 000 դոլարի դիմաց վնասել քաղաքապետարանի պաշտոնյային

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Կենտրոնական բաժին Երևանի քաղաքապետարանից գրություն էր ստացվել, որ սոցիալական ցանցերից մեկում մի օգտատեր հրապարակայնորեն առաջարկել է 10 000 դոլարի դիմաց վնասել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին՝ կապված նրա ծառայողական պարտականությունների հետ:


Ոստիկանությունից  հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ոստիկանները պարզել են սոցիալական ցանցի նշված օգտատիրոջ ինքնությունը, որը սեպտեմբերի 8-ին ներկայացվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և տվել խոստովանական բացատրություն:


Հանգամանքները պարզվում են:


Նախապատրաստվում են նյութեր:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր