Տեսանյութ.Մերոնք խփել են սեփական ինքնաթիռները, Արբեջանի խորամանկությունն աշխատեց
Պատերազմի ժամանակ հայկական կողմը 4 հայկական ՍՈՒ 25 գրոհիչ է խփել, մեկ՝ մարտական գրոհային։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։
Փորձագետը պատմում է, որ պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմն իր գրոհիչ ինքնաթիռները կոդավորել է համապատասխան կոդով, որով կոդավորված են հայկական ռազմական ինքնաթիռները և շատ հանգիստ ցածր բարձրության վրա թռնելով՝ մտել ԼՂ տարածք։ Երբ հայկական ՀՕՊ-ը տեսել է, ազդանշան է ուղարկել, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը նույն ազդանշանն է ուղարկել, որը հայկական կողմն է ուղարկում։
«Հայկական կողմը, մտածելով, որ յուրային ինքնաթիռ է, հանգստանում է, և ադրբեջանական կողմը սկսում է ռմբակոծել։ Հայկական կողմը, երբ սկսում է շատ կորուստներ ունենալ, գլխի է ընկնում, որ ինչ-որ բան այն չէ։ Անջատում են համակարգը և ինչքան թռչող սարք են տեսնում, սկսում են խփել։ Արդյունքում խփում են 4 հատ հայկական ՍՈՒ 25 գրոհիչ, մեկ հատ էլ մարտական գրոհային։ Այսինքն ադրբեջանական խորամանկ արարքը փառահեղ դրսևորեց։ Ադրբեջանի ԶՈՒ գրոհիչները համալրված են բելառուսական արտադրության ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և հայկական կողմն ինչքան հրթիռ է բաց թողնում, բոլորը մեծ հեռավորության վրա են պայթում՝ առանց ադրբեջանական գրոհիչներին մոտենալու»,-նշեց Վան Համբարձումյանը։