Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

10 սեպ 2021 15:41

Ադրբեջանի եւ Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա վիրավոր: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով գլխավոր դատախազության եւ պետական ​​սահմանային ծառայության համատեղ հայտարարությունը:


«Հորադիզ» սահմանապահ ջոկատի սահմանապահները Բոյուք Բահմանլի գյուղի մոտակայքում գտնվող սահմանապահ դիրքի տարածքում սեպտեմբերի 8-ի գիշերը (00:57) նկատել են, թե ինչպես է երեք անհայտ անձ խախտել պետական ​​սահմանն Իրանի Իսլամական Հանրապետությունից Ադրբեջանի ուղղությամբ:


Իրավախախտներն անտեսել են սահմանապահների նախազգուշացումը եւ օդ արձակած նախազգուշական կրակը: Սահմանախախտների փախուստի փորձը կանխելու համար սահմանապահները զենք են կիրառել: Սահմանախախտներից մեկը վիրավորվել է, երկուսին հաջողվել է փախչել:


Ձեռքից թեթեւ վիրավորված սահմանախախտը տեղափոխվել է հիվանդանոց: Ձերբակալվածը ներկայացել է որպես 1981 թվականին ծնված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Զամանի Միրասկեր Միրագա: Նրա պայուսակը զննելիս հայտնաբերվել են դեղորայքի նման նյութեր՝ մոտ 11 կիլոգրամ 770 գրամ քաշով: Միջադեպի մասին իրանական կողմը տեղեկացվել է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր