Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

11 սեպ 2021 11:13

Վարդենիսից գրեթե 4 ամիս առաջ անհետացած ժամկետային զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Վարդենիսի տարածքում մայիսի 18-ից անհետացած ժամկետային զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:

«Գործը գտնվում է ռազմական ոստիկանությունում, որեւէ մեկն արդեն իրավունք չունի դրանով զբաղվի, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել` կապված զինծառայությունից միտումնավոր խուսափելու հետ»,-ասաց համայնքապետը:

Աղաբաբյանը հայտնեց, որ ընտանիքը զինծառայողի հարցով դիմել է նաեւ Կարմիր Խաչին, եւ չի հաստատվել զինծառայողի` Ադրբեջանում գտնվելու փաստը:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Նորիկ Աղաբաբյանը։

Նա 18 տարեկան է եւ հունվարից ծառայում է Վարդենիսում։ Զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա, եւ մինչեւ անհետանալը ծնողները ոչ մի անհանգստություն նրա հետ խոսելիս չեն նկատել:

Փաստի կապակցությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր, միջոցներ են ձեռնարկվում ոչ միայն զինծառայողին հայտնաբերելու, այլ նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր