Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»          Արդեն կան դիրքեր, որ հանձնվել են թուրքերին, 100 տոկոս 2 դիրք արդեն հանձնվել է,Կոթի գյուղում իրենց աշխարհազորայիններն են իջել       Տեսանյութ. Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց.Հանգիստ կանգնած էինք, եկել են մեծ ուժերով՝ խփելով, քարշ տալով՝ տեղափոխել են մեքենա    

11 սեպ 2021 12:33

Ադրբեջանի հասարակական տրանսպորտում նոր քարոզչություն է տարվում՝Երևանը, Վանաձորը, Էջմիածինը, Ստեփանավանը հայտարարելով իրենց տարածք

Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քարոզչություն իրականացննել Հայաստանի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է բոգեր Ալեքսանդր Լապշինը: Ադրբեջանից բլոգերի ընկերը լուսանկար է ուղարկել այնտեղի հասարակական տրանսպորտից, որտեղ Հայաստանի դեմ նոր ագրեսիվ քարոզչություն են իրականացնում:
«Հայաստանի տարբեր քաղաքների անունները ցուցադրվում են էկրանին, դրանց կողքին պահին հայտնվում են քաղաքների ադրբեջանական անունները: Տղան նկարահանել է Վարդենիսի մասին, բայց ինչպես հասկանում եմ, նրանք արդեն վերանվանել են նաև Երևանը, Վանաձորը, Էջմիածինը, Ստեփանավանը և ներկայացրել դրանք որպես իրենց տարածք»։
Ավելի ուշ հրապարակվեց մեկ այլ նկար, որտեղ Սյունիքի անվանումը ջնջված է ու ներկայացված է ադրբեջանական «տարբերակը»։
Լապշինը հայտարարել է, որ այդ քարոզչությունը շարունակվում է Ադրբեջանի բոլոր ավտոբուսներում, մետրոյում և Բաքվի փողոցներում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր