Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ       Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք    

13 սեպ 2021 11:09

Տեսանյութ.Նշում էիք՝ շատ ծանր եք տանում զոհերի, անհետ կորածների փաստը, բայց, փաստորեն, շատ բարձր տրամադրությամբ հանգիստ եք անցկացրել Հունաստանում, չպետք է կարողանայիք նման թանկարժեք վայրում հանգստանալ

Հենց նոր հնչում էր այն օրհներգը, որը դուք այդպես ջանադրաբար փորձում էիք փոխել. սա իմիջիայլոց: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի մեկնարկից հետո նշեց «Հայաստան» խմբակցության անդամ Արեգնազ Մանուկյանը:


Արեգնազ Մանուկյանը դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասելով. «Որպես ԱԺ նիստեր վարող, դուք նախորդ նիստերում գերազանցել եք ձեր լիազորությունները և կամայականորեն կիրառել ԱԺ կանոնակարգի դրույթները:


Հուսով եմ, որ հետայսու այդպես չի լինի: Ինչում եմ  հուսով, քանի որ ենթադրվում է այն օրերին, ինչ-ինչ պատճառներով, լարված եք եղել, իսկ հիմա դատելով համացանցում առկա ձեր ու ձեր  ընկերների միկոնոսյան գերթանկարժեք հանգստի ու դիսկոտեկային ժամանցային կադրերից,  լարվածությունը պետք է անցած լինի:


Ի դեպ, ուշագրավ է, որ պատերազմի զոհերի, անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հանդիպման ժամանակ նշում էիք՝  շատ ծանր եք տանում այդ ամենը, գիշեր-ցերեկ մտածում եք միայն այդ մասին, բայց, փաստորեն, շատ բարձր տրամադրությամբ հանգիստ եք անցկացրել Հունաստանում՝ որպես Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյա»:
ՀՀ բարձրաստիճան որևէ պաշտոնյա Արցախի Հանրապետության անկախության 30-ամյակին չգնաց Արցախ։ Փոխարենը Ձեզ և ՔՊ-ի ևս երկու պատգամավորի տեսանք հունական կղզում՝ ուրախ ժամանց անցկացնելիս։ ԱԺ նիստի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։


Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք Արցախ չմեկնելու պատճառն Ալիևի արգելքն ու գերի ընկնելու վա՞խն է, թե՞ կան այլ պատճառներ։


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ Արցախ մեկնել է պատվիրակություն, որը եղել է բավականին ներկայացուցչական։


«Դրա հետ կապված այլ մեկնաբանություն չեմ անի։ Ինչ վերաբերում է իմ անձնական կյանքին և ստերին, ես դրանք չեմ մեկնաբանում»,-ասաց Ալեն Սիմոնյանը։


Ընդդիմադիր պատգամավորն էլ նկատեց՝ ստելն այստեղ դժվար է, որովհետև համացանցում կան կադրեր, թե ինչպես է ԱԺ նախագահը լողափնյա հանգստավայրում ուրախ պարում.


«Դատելով ձեր եկամուտների հայտարարագրից՝դուք և ձեր ընկերները չպետք է կարողանայիք նման թանկարժեք վայրում հանգստանալ։ Խնդրում եմ ասեք՝ որքա՞ն գումար եք ծախսել Հունաստանում։ Որպես պետության առաջին երեք պաշտոնյաներից մեկը պարտավոր եք հաշվետու լինել հանրությանը, հատկապես երբ տեղեկություններ կան, որ բուքմեյքերական գրասենյակներից մեկի ղեկավարն է ձեր ծախսերը փակել, ինչը հաստատվելո դեպքում, կունենանք դասական կոռուպցիայի դեպք»,-նշեց Արեգնազ Մանուկյանը։


Ալեն Սիմոնյանը կրկնեց՝ չի մեկնաբանում իր մասնավոր կյանքը։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր