Հունվարի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ       Պարոն Քոչարյանի գիտելիքները և իմացությունը տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են    

13 սեպ 2021 11:23

Տեսանյութ.Թողեցինք՝ ադրբեջանցիներն անպատիժ մնան Հայաստանում և հիմա նրանք ոստիկանական կետ են բացել, ի՞նչ եք բանակցում

Ի՞նչ ենք 4 ամիս բանակցում այն ադրբեջանցիների հետ, որոնք հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին այս հարցն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ալեն Սիմոնյանի կարծիքով ճիշտ չէ ուղիղ եթերով բանակցությունների մանրամասներ հայտնելը.

«Բանակցությունների ընթացքի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունից դուրս ճիշտ չեմ համարում որևէ հայտարարություն անել, քանի որ դա կարող են անմիջականորեն ազդեցություն ունենալ բանակցությունների վերաբերյալ»,-նշեց Ալեն Սիմոնյանը։
Արթուր Խաչատրյանն էլ նշեց, որ թողեցինք՝ ադրբեջանցիներն անպատիժ մնան Հայաստանում և հիմա նրանք ոստիկանական կետ են բացել, արդեն մաքսատուրք են հավաքում։

«Նաև պետք է հասկանանք, թե ինչու է ԱԱԾ-ն սկսել ադրբեջանական անուններ օգտագործել»,-նշեց պատգամավորը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր