էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք          Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել       Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը    

13 սեպ 2021 11:40

Տեսանյութ.Ի՞նչ դատավոր, ի՞նչ ԲԴԽ, ի՞նչ Ջհանգիրյան,հասկանում եք չէ՞ ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է կտրել Կապանի ճանապարհը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սյունիքի մարզի Որոտան գյուղում տեղադրված ադրբեջանական ոստիկանական հենակետին:

Պատգամավորի բնորոշմամբ այս ամենը ամենաթողության և ամեն ինչը զիջելու արդյունք է,  ադրբեջանական կողմն էլ  լկտիանում է:

«Որոտանի կողիքն, հենց անմիջապես ճանապարհի վրա, ոստիկանական հենակետ են դրել և համաձայն իմ տեղեկության կանգնեցնում են իրանական բեռնատարաներին, նրանց ստիպում են և մաքսատուրք ասեմ, տուրք ասեմ, այդպիսի գումար են մուրում: Միայն դրանից հետո են թողնում, որպեսզի նրանք իրենց ճանապարհը շարունակեն: Տեսաք թե ԱԱԾ-ն ինչ հայտարարություն արեց, անվանելով Որոտանը ադրբեջանական անունով, չեմ ուզում այդ անունը տալ: Սա ինչ է նշանակում, մեզ կամաց-կամաց սովորեցնում են, որ այո դա ադրբեջանական տարա՞ծք է: Սև լճի տարածքում ադրբեջանցի զինվորները պատրաստվում եմ ձմեռվան»,-նշեց Վահե Հակոբյանը:

Այսօր մեկնարկած ԱԺ հերթական նստաշրջանին «Հայաստան» դաշինքն  առավոտյան առաջարկեց գումարել հատուկ նիստ և քննարկել Սյունիքում ստեղծված իրավիճակը, որից հետո հայտարարվեց 20 րոպե ընդմիջում:

«Մենք այսօր առավել մեծ խնդիր, քան Սյունիքն է, չենք կարող ունենալ, ի՞նչ դատավոր, ի՞նչ ԲԴԽ, ի՞նչ Ջհանգիրյան, ինչի մասին է խոսքը: Հասկանում եք չէ՞, որ ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է կտրել Կապանի ճանապարհը: Նորմալ չէ, երբ մարզպետը լուսանկարից է տեղեկանում անցակետի մասին և նորմալ է, որ ԱԱԾ-ն հայտարաություն է անում այն բանից հետո, երբ համացանցում հայտնվում է տեսանյութը: Մեր բոլոր պրոբլեմների լուծումը Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումն է»,-հավելեց Վահե Հակոբյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր