Ապրիլի 9-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Իրանը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը՝ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներից հետո    

14 սեպ 2021 13:03

Իրանի դեսպանը փորձել է Ադրբեջանի նախագահի օգնականի հետ քննարկել իրանական բեռնատարների դեմ դեմարշը

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեիդ Աբաս Մուսավին փորձել է ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ քննարկել իրանական բեռնատարների դեմ ապօրինի դեմարշը, որն իրականացնում են ադրբեջանցի սահմանապահները Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի օկուպացված տեղամասում։


Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հանդիպման մասին տեղեկացրել են իրենք՝ մասնակիցներն իրենց թվիթերյան էջերում։ Սակայն սիրալիրությունների փոխանակումից բացի՝ հանդիպման այլ մանրամասներ չեն ներկայացվում։


Հիշեցնենք, որ Գորիս-Կապան ճանապարհին տեղակայված ադրբեջանցի զինվորականները որոշել են վճար գանձել իրանական բեռնատարների վարորդներից «ադրբեջանական տարածքով» անցնելու համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր