ԱՄՆ փոխնախագահ Վենսը ժամանել է Պակիստան մասնակցելու Իրանի հետ բանակցություններին          Ադրբեջանն 887 տոննա դիզելային վառելիք է ուղարկել Հայաստան       Բախվել են ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան»-ը, մաhացել է 1, բուժօգնության դիմել՝ 12 անձ    

14 սեպ 2021 16:58

Թուրքիան կդառնա աշխարհում ԱԹՍ արտադրող առաջատար երկիր

Թուրքիան բարձր է գնահատում յուրաքանչյուր արդյունաբերողի, որն արտադրում, արտահանում և աշխատանքով է ապահովում բնակչությանը. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:


Էրդողանը նշել է, որ կառավարությունը կշարունակի աջակցել բոլոր այն ներդրողներին, որոնք հավատում են Թուրքիայի ներուժին և վստահում են թուրքական տնտեսությանը:


«Ոմանք պնդում են, որ Թուրքիայում գործարաններ չկան: Այսպես նրանք շարունակում են անարդարություն ցուցաբերել ոչ միայն թուրքական կառավարության, այլև մեր արդյունաբերողների նկատմամբ»,- ասել է նա:


Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև Թուրքիայի հաջողություններին անօդաչու համակարգերի զարգացման գործում:


«Թուրքիան արդիականացրել է իր անօդաչու թռչող սարքը` շնորհիվ Akıncı անօդաչուի: Իսկ ներքին անօդաչու կործանիչի զարգացման դեպքում այս նավատորմը կդառնա առաջատար աշխարհում»,- ասել է Էրդողանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր