Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

15 սեպ 2021 10:31

Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ առաստաղի փայտե ամրանից մետաղական լարով կախված վիճակում

2021թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, զինվորական ավանի արհեստանոցում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի տարհանման ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտի դին՝ առաստաղի փայտե ամրանից մետաղական լարով կախված վիճակում։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:


Նախնական տվյալներով՝ զինծառայողն ինքնասպանություն է գործել:


Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր