Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

16 սեպ 2021 11:31

Մյուս օրը փակվելու են բոլոր ճանապարհները, անգամ երկաթուղու, թող աշխարհվ մեկ տեսնեն, որ էս ժողովուրդը խնդիրներ ունի

«Էսքան մարդը էստեղ կանգնած, իրենք երևի նայում են, կոֆե են խմում, մի հատ էլ ծիծաղում՝ ժողովրդի վրա, ուղղակի ծիծաղում են։ Ծիծաղելին իրենք են, տնազն իրենք են, մեր երկիրը կործանվեց»,-ակցիայի ժամանակ ասաց Գեղամասար համայնքի վարչական ղեկավար Հակոբ Ավետյանը։


Վերջինս հայտնեց, որ այսօր զինվորական հերթափոխ է նախատեսված, իսկ իրենք շատ լավ հասկանում են, թե որքան կարևոր է անվտանգությունը իրենց բնակավայրերի համար։


«Էսքան խոսում ենք։ Առաջինը սահման հասնողը մենք ենք, մենք ենք կանգնած սահմանին, ուզում ենք զինվորական սմենափոխին չխանգարել, ճանապարհն այսօր կբացենք, կլսենք նաև ոստիկանների խնդրանքն ու առաջարկը, իրենք էլ մեղք չունեն, որ իրենց հանձնարարում են։ Մենք հասկացանք՝ մարդ էլ մեռնի, կառավարությունը չի արձագանքելու, մենք ճանապարհը կբացենք, կսպասենք մեկ օր»։


Ավետյանը հայտարարեց, որ առաջնային է սահմանի անվտանգությունը, զինծառայողների հերթափոխը։ Բնակիչներին առաջարկեց բացել ճանապարհը՝ մի պայմանով, որ եթե կառավարությունը մինչև վաղը չարձագանքի, այլ քայլերի կդիմեն։


«Իրենք ստիպված կլինեն գան էստեղ, եթե չէ, ուրեմն իրենց համար 8000 ժողովուրդը ցուցակից հանված է»։


Բնակիչները հաստատեցին, որ կանգնած են համայնքի ղեկավարի կողքին։  Վերջինս խնդրեց, զինվորների տեղաշարժն ապահովել, սպասել մինչև շաբաթ օրը։


«Եթե վաղը արձագանք չինի, մյուս օրը փակվելու են բոլոր ճանապարհները, անգամ երկաթուղու ճանապարհը։ Թող աշխարհվ մեկ տեսնեն, որ էս ժողովուրդը խնդիրներ ունի։ Մի անգամ Ադրբեջանից գաղթել են, ուզում են հիմա էլ հանեն, բայց մենք ո՞ւր գնանք, մենք գերեզմաններ ունենք, 18 զոհ ունենք այս համայնքից, ոչ ոք պատասխան չի տալիս»,- եզրափակց Ավետյանը։


Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչները փակել էին Վարդենիս-Սոթք ճանապարհը։ Նրանք բողոքում էին համայնքների խոշորացման դեմ և պահանջում լուծել անվտանգության խնդիրը: Բնակիչները պնդում էին, որ սահմանամերձ բնակավայրերը խոշորացնելը վտանգավոր է։ Նրանք պնդում են, որ չեն ուզում միանալ Վարդենիսին, կառավարությանը մինչև շաբաթ օրը ժամանակ են տվել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր