Միանշանակ աջակցում եմ Սամվել Կարապետյանին          Մերժելի է Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները       Չեն կարողանում հակա բան գտնել, կապում են մարդկանց հետ, ում հանդեպ հասարակության մի մասն ունի հակասական վերաբերմունք    

17 սեպ 2021 12:32

Քիչ առաջ տեղեկացանք, որ ԱԺ պատգամավորները ստացել են պարգևավճար.ընդդիմությունը վերսկսում է փողոցային պայքարը

Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտնեցին, որ առանց իրենց իմացության, ԱԺ պատգամավորները, այդ թվում՝ ընդդիմադիր, այսօր ստացել են պարգևավճար. «Ենթադրում ենք, որ դա նվիրված է անկախության տոնին: «Հայաստան» դաշինքի անունից հայտնում ենք, որ այդ պարգևավճարներից չենք օգտվելու: Անընդունելի ու դատապարտելի է, երբ երկրում կան սոցիալական ծանր խնդիրներ, մինչդեռ այս իրավիճակում շարունակում են պարգևավճար տալ»,- ասաց փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ գումարը կա՛մ կվերադարձնեն պետբյուջե, կա՛մ սահմանամերձ մարզերում կիրականացնեն որևէ ծրագիր:
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ընդդիմությունը վերսկսում է փողոցային պայքարը, հանրահավաքները.

«Երկիրը գտնվում է խիստ բախտորոշ փուլում, կա ճգնաժամ, պետականությանը վտանգ է սպառնում: Այս թեմայով մենք քննարկում ենք ունեցել և պլանավորել մեր առաջիկա աշխատանքները, նաև լսել ենք մեր համակիրների տեսակետը՝ առաջիկա անելիքների վերաբերյալ:

Մենք մշտապես հայտարարել ենք, որ չենք հրաժարվելու փողոցային պայքարից: Այս փուլում ակտիվ քննարկումների մեջ ենք, թե ինչ անենք, որպեսզի չեզոքացնենք մեր երկրին սպառնացող վտանգները և կանխենք Հայաստանի թուրքացումը: Այս իմաստով ընդդիմությունը, մասնավորապես մեր դաշինքը, անելիք ունի: Առաջիկայում դուք ականատես կլինեք նաև փողոցային ակցիաների և գործողությունների»,-ասաց Սաղաթելյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր