Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

17 սեպ 2021 12:47

Բաքուն Հայաստանի դեմ հայց կներկայացնի Միջազգային դատարան. Ադրբեջանի ԱԳՆ

Առաջիկայում Ադրբեջանը կդիմի դատարան՝ Հայաստանին պատասխանատվության ենթարկելու համար Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի (ICERD) համակարգված խախտումների համար:


Ինչպես նշում է minval.az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան:


Հիշեցնենք, որ Հայաստանը ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնում՝ Արդարադատության միջազգային դատարանում, գանգատ է ներկայացրել Ադրբեջանի դեմ՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի (CERD) խախտումների հիմքով: 


Դատարանի հաղորդագրության համաձայն՝ Հայաստանը հայտնել է, որ տասնյակ տարիներ Ադրբեջանը հայերին ռասայական խտրականության է ենթարկել և պետության կողմից հովանավորվող հայատյացության այս քաղաքականության արդյունքում հայերը ենթարկվել են ոչ միայն համակարգային խտրականության, այլև՝ զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ նվաստացումների:


Նշվել է, որ այդ գործելակերպը մեկ անգամ ևս առաջին պլան է մղվել 2020 թվականի սեպտեմբերին՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո և զինված հակամարտության ընթացքում Ադրբեջանը թույլ է տվել կոնվենցիայի կոպիտ խախտումներ:


Հայաստանը ներկայացրել է նաև, որ ռազմական գործողությունների ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 10–ին ուժի մեջ մտած հրադադարից հետո անգամ Ադրբեջանը շարունակել է հայ ռազմագերիների, պատանդների, կալանավորված այլ անձանց սպանությունները, խոշտանգումները և այլ նվաստացումները:


«Հայաստանը դատարանից պահանջում է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին CERD-ի խախտումների համար, կանխել ապագա վնասները և փոխհատուցել արդեն պատճառված վնասը»,-ասված է հաղորդագրությունում:


Հայաստանը խնդրել է դատարանին նաև որոշակի ժամանակավոր միջոցներ կիրառել՝ ծայրահեղ հրատապությունից ելնելով:






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր