Հունվարի 27-ը ընտրելով իրենք իրենց են ապահովագրել․ «Հրապարակ»          Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով       Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում    

17 սեպ 2021 14:26

Գումար չեն պահանջել, բայց իրենց լկտի ձեւով են պահել. Որոտանի հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են զինվորներին հաց տանող մեքենան

Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ադրբեջանցիները զինվորներին հաց հասցնող մեքենա են կանգնեցրել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։


«Գումար չեն պահանջել, բայց իրենց շատ լկտի ձևով են պահել։ Կոպիտ ձևով մեքենան են ստուգել։ Մեքենան անցել է ճանապարհը հայ և ռուս սահմանապահների ուղեկցությամբ, որովհետև վարորդը հրաժարվել է առանց ուղեկցության գնալ»,-  պատմեց Կարեն Քոչարյանը։


Գորիսի փոխքաղաքապետը նշեց, որ ճանապարհին կրկին իրանական բեռնատարներ են կուտակված։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր