Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

17 սեպ 2021 16:59

Կարո՞ղ է արդյոք գրիպի դեմ պատվաստումն օգնել COVID-19-ի դեմ

Գրիպի դեմ պատվաստված մարդիկ 47 տոկոսով ավելի քիչ են վարակվել կորոնավիրուսով COVID-19-ի առաջին ալիքի եւ 50 տոկոսով ավելի հազվադեպ՝ երկրորդ ալիքի ժամանակ։ Հետազոտողների այսպիսի անսպասելի եզրակացությունները հրապարակվել են հետազոտությունների վարկածների medRxiv սերվերում։


Ինչպես նշում է ՌԻԱ «Նովոստի»-ն, գիտությանը վաղուց արդեն հայտնի է, որ որոշ պատվաստանյութեր կարող են երկարաժամկետ հեռանկարի համար ուժեղացնել բնածին իմունային պատասխանը այլ պաթոգենների դեմ։ Այդ երեւույթը հայտնի է որպես մարզված իմունիտետ։


Ռադբաուդ համալսարանի Բժշկական կենտրոնի գիտնականները Նիդեռլանդների եւ Գերմանիայի այլ համալսարանների ու գիտական կենտրոնների գործընկերների հետ միասին որոշել են ստուգել՝ ապահովո՞ւմ է արդյոք գրիպի դեմ ամենամյա ներարկումը խաչաձեւ պաշտպանություն COVID-19-ից։



Համավարակի առաջին ալիքի ժամանակ  նրանք հետազոտություն են իրականացրել Նիդեռլանդներում մեկ խոշոր հիվանդանոցի աշխատակիցների շրջանում եւ հայտնաբերել, որ COVID-19-ով հիվանդացությունը շատ ավելի ցածր էր նրանց մեջ, ովքեր ներարկվել էին գրիպի դեմ, նրանց համեմատ, ովքեր այդ ներարկումը չէին ստացել՝ 2,1-ը 3,3 տոկոսի դիմաց։ Քովիդով հիվանդանալու ռիսկը գրիպի դեմ պատվաստվածների մոտ 47 տոկոսով ցածր էր, քան չսրսկվածների մոտ։ Համավարակի երկրորդ ալիքի ժամանակ այդ թվերը կազմում էին 2,0; 3,9 եւ 50 տոկոս համապատասխանաբար, այսինքն՝ COVID-19-ից պաշտպանությունը գրիպի դեմ ներարկվածների մոտ էլ ավելի բարձր էր։


Հեղինակները կարծում են, որ դա կապված է վերը նշված մարզված իմունիտետի էֆեկտի հետ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր