Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

18 սեպ 2021 10:30

Հանրապետության մի քանի հիվանդանոցներում պետպատվերի գումարներն ավարտվել են․ Հաշվեքննիչ պալատը խնդիրներ է հայտնաբերել.«Ժողովուրդ»

«Հանրապետության մի քանի հիվանդանոցներում պետպատվերի գումարներն ավարտվել են, Առողջապահության նախարարությունն էլ մինչև տարեվերջ մտադիր չէ ավելացնել պետպատվերի հատկացումները: Ինչ անել հարցին ի պատասխան՝ նախարարությունը հիշեցնում է օգտվել հերթագրման գործող կարգից: Հերթագրում իրականացնող հարթակն «Արմեդ»-ն է, որ շուրջ 400 հազարից ավելի շահառուներ ունի, որոնք մինչև տարեվերջ բուժօգնությւոն ստանալու համար վաղուց են գրանցվել:


Թե ինչքանով է արդյունավետ գործում պետբյուջեից տարեկան 19 մլն դրամ գումար ստացող «Արմեդ» համակարգը, փորձեցինք հասկանալ՝ ըստ հրապարակված ցուցանիշների ու հրապարակումների: Մասնավորապես, ուսումնասիրելով Առողջապահության նախարարությունում Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացված հաշվեքննության արդյունքները (2021-ի 1-ին եռամսյակի ցուցանիշների վերաբերյալ)՝ տեղեկանում ենք՝ վերոնշյալ ծրագրով բժշկական բաղադրիչի հսկողությունը «գրեթե բացակայում է»: Ի՞նչ է ստացվում. Հաշվեքննիչ պալատը շատ ավելի վաղ էր զգուշացրել, որ պետպատվերի հետ կապված խնդիր է առաջանալու: Մյուս կողմից՝ հայտնի չէ, թե այդ ծրագրով իրականացված բժշկական օգնությունը որքանով էր համահունչ պացիենտների վիճակին ու կարիքներին:


Հարց է առաջանում՝ հնարավոր չէ արդյոք պացինետի բուժումն իրականացվել պոլիկլինիկայում, խնայել այդ միջոցներն ու դրանք ուղղել այլ ծրագրերն, օրինակ՝ վիրավոր զինծառայողների բուժօգնությանը: Նշենք, որ նախկինում էլ էր պատահում, երբ տարվա կեսին հատկապես խոշոր հիվանդանոցներում, որտեղ բժշկական մեծ ծավալի բուժսպասարկում է իրականացվում, պետպատվերի գումարներն ավարտվում էին, սակայն նման դեպքերում հիվանդանոցը շարունակում էր սպասարկել պետպատվերով բուժում ստանալու իրավունք ունեցող հիվանդին, ինչի դիմաց պետությունը հետո էր վճարում ԲԿ-ին: Այսինքն՝ պետությունը պարտք էր կուտակում, ապա այն մարում էր կա՛մ հաջորդ տարի, կա՛մ բյուջեում վերաբաշխումներ անելով:


Այսպիսի պայմանավորվածություն էր ձեռք բերվում մասնավոր հիվանդանոցների և Առողջապահության նախարարության միջև։ Նախարարությունը, սակայն, ինչպես երևում է, համապատասխան քայլեր չի ձեռնարկում, որ ընթացիկ խնդիրները ոչ միայն չկրկնվեն եկող տարիներին, այլ նաև էական ազդեցություն չթողնեն մարդկանց առողջության և կյանքի որակի վրա»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր