Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

20 սեպ 2021 12:31

Կամ բացում ենք սահմանը, կամ մեռնում ենք սովից,այս ամենն արվում է , որպեսզի հայերի աչքերը հարմարվեն թուրքական ամեն ինչին հենց Երևանի կենտրոնում

Ազատագրում շարժման առաջնորդ Միկա Բադալյանն ասուլիսում պատմեց, որ երեկ
Երևանում՝ Հանրապետության հրապարակում, ակտիվիստները բռնել են Իրանի երեք քաղաքացիներ, որոնք ադրբեջանցիներ են եղել։ Նրանցից մեկի հագուստին Թուրքիայի դրոշն էր, և նրանք տեսագրություն են արել, որում դիմել են Ալիևին։


«Երբ նրանց բռնել են ակտիվիստները, սկսել են փախնել։ Նրանց փրկել են հայ ոստիկանները, տարել են բաժանմունք, այնուհետև ԱԱԾ-ն է նրանց տարել։ Որոշ ժամանակ անց հաղորդագրություն էր տարածվել, որ ԱԱԾ-ն ստուգել է, նրանք իրանցի զբոսաշրջիկներ են և ազատ են արձակել»,- ասաց նա։ 


Մ. Բադալյանը հիշեցրեց, որ օրեր առաջ էլ թուրքական բեռնատարից դատարկվում էր սեպտեմբերի 21-ի համերգի համար նախատեսված սարքավորումները։


«Այս ամենն արվում է նրա համար, որպեսզի հայերի աչքերը հարմարվեն  թուրքական ամեն ինչին հենց Երևանի կենտրոնում։ Սա Հայաստանի իշխանությունների նպատակաուղղված աշխատանքն է, ամեն հնարավոր և անհնար միջոցներով անում են այնպես, որ մենք հարմարվենք»,- ասաց ակտիվիստը։


Նա կարծում է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին իրանցի բեռնատարներից գումար գանձելը, մյուս միջադեպերը նրա համար են, որպեսզի Հայաստանին կտրեն Իրանից, այնուհետև խնդիրներ կառաջացնեն Վրաստանի հետ սահմանին, ինչի հետևանքով Հայաստանը կհայտնվի  տրանսպորտային շրջափակման մեջ։


«Դրանից հետո Փաշինյանը դուրս է գալիս հանրության առաջ և երկրորդ նոյեմբերի 9-ն է լինում, այս դեպքում՝ կամ բացում ենք սահմանը, կամ մեռնում ենք սովից»,- ասաց Մ. Բադալյանը։


Նրա խոսքով, սահմանը բացելու դեպքում Հայաստանը 20-30 տարի անց չի լինի, տնտեսական էքսպանցիայի օրինակներ բերեց՝  մասնավորապես Աջարիան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր