Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

20 սեպ 2021 14:51

«Վաղը ժամը 9-ից լինելու եմ Եռաբլուրում, իսկ երեկոյան թույլ չեմ տալու խրախճանքը». Զ. Փոստանջյան

«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի գրառումը. «Ըստ տեղեկությունների, թուրքի գործակալը վաղը` սեպտեմբերի 21-ին, ոչ միայն Հանրապետության հրապարակում է մասշտաբային և գունագեղ անամոթ խրախճանք անցկացնելու, այլ նաև առավոտյան` ժամը 10:00-ին պատրաստվում է այցելել Եռաբլուր և մի անամոթ խրախճանք վայելել Զորավար Անդրանիկի և նրա անմահ զինվորների շիրիմների վրա:

Իր վաղեմի երազանքի տեսիլքը, որը նա նկարագրել էր դեռ 2008 թվականին, ցանկանում է իրական և մեծ ցնծությամբ տոնել Հանրապետության հրապարակում և հայերիս սրբատեղիներից Եռաբլուրում: Այսպես, Եռաբլուրում նա պատրաստվում է վայելել` զգալ և ամբողջ ստամոքսով ճաշակել իր իմացած «անուղեղ երջանկությունը»` մեկ տարի առաջ իրագործած պայմանավորված պատերազմով զոհաբերած երիտասարդ կյանքերի` անմեղ աչքերի, ուժեղ բազկի, անկոտրում կամքի նկատմամբ իր թրքահաճո ձեռքբերումը: Թուրքի գործակալն իր այդ ձեռքբերումը որպես զզվելի լրագրող իր թերթում նկարագրել էր դեռ 2008 թվականին, այսպես կոչված` ընդհատակից, որը մեջբերում եմ. «…Ես տեսնում էի այդ պատերազմի զոհերին` բոզացած և դրանից երջանիկ աղջիկների, բոզացած և դրանից շոյված մայրերի, բոզացած և դրանից արծվացող հայրերի տեսքով: Զգում էի, որ ինքս էլ սկսում եմ բոզանալ, և գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետև հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը` այդ պատերազմում բոզության վերջնական և անշրջելի հազթանակի…»:

Իսկ Հանրապետության հրապարակում փնթի, զզվելի куплетист բ..ն բղավելու է իր վաղեմի, կենցաղային և զավեշտական կուպլետը` «Այս հրապարակում դավաճան չկա՛: Այս հրապարակում կասկածող չկա՛: Այս հրապարակում Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին է»:
Հ.Գ. Վաղը` 2021 թվականի սեպտեմբերի 21-ին, առավոտյան ժամը 9-ից լինելու եմ Եռաբլուրում, իսկ երեկոյան՝ Հանրապետության հրապարակում` թույլ չտալու թուրքի գործակալի, куплетист բ..ի խրախճանքը: «Միգուցե մի փոքր ուշացնում ենք, բայց գալո՛ւ է այդ օրը, վախը սրտումդ սպասիր, դու և բոլոր քո գործընկերները: Քեզ ո՛չ Էրդողանն է օգնելու, ո՛չ Ալիևն է օգնելու, նրանք հենց առաջինն են քեզ փակելու, որովհետև դու Դուշանբեում՝ վերելակի մեջ, այդ հանդիպման ժամանակ Ալիևի հետ ստացար քո մահվան համբույրը: Մահվան համբույրը ճաշակել ես, ուրեմն սպասիր՝ սպասիր, որ գլխիցդ քեզ խփելու են, հերթ են կանգնած ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք: Օրվա խորհուրդը դա է...»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր