Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

20 սեպ 2021 15:07

Էրդողանից մենք որևէ դրական բանի սպասելու հիմք չունենք,Թուրքիայի 3 նախապայմաններին ևս մեկն է ավելացել՝ Մեղրիի միջանցքի վերաբերյալ. որևէ դրական ակնկալիք պետք չէ ունենալ

Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումից դրական ակնկալիք պետք չէ ունենալ: Թուրքիան չի հրաժարվել իր նախապայմաններից, ավելին, հիմա դրանց չորրորդն է ավելացել՝ Մեղրիի միջանցքի վերաբերյալ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Հիշեցնենք, որ այսօր ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպման առաջարկ է արել:


Թուրքիայի նախագահը միևնույն ժամանակ հայտարարել է, թե դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր կատարի և ընդգծել է մասնավորապես Զանգեզուրի միջանցքի բացման կարևորությունը. «Եթե այս հանդիպումը կայանա, ապա Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի»,-ասել է Էրդողանը:


Մեզ հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծեց, որ Թուրքիայի նախագահից որևէ դրական ակնկալիք պետք չէ ունենալ. «Ես գտնում եմ, որ Էրդողանից մենք որևէ դրական բանի սպասելու հիմք չունենք, չեմ հասկանում՝ Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է նրան հանդիպելու առաջարկ արել»,-ասաց նա:


Փորձագետը նշեց, որ ներկա փուլում՝ հետպատերազմյան իրավիճակում, Թուրքիայի հետ բանակցելու ոչ մի հիմք չի տեսնում և ընդգծեց, որ հայկական կողմը պետք է նախ համոզվի, որ Թուրքիան հրաժարվում է իր նախապայմաններից. «Պետք է Թուրքիայից իրական քայլեր լինեն, նոր այդ դեպքում կարելի է բանակցել, բայց քանի դեռ քայլեր չկան, երեք նախապայմանները մնում են ուժի, դեռ մի բան էլ դրանց մեկն ավելանում է, ես Թուրքիայի հետ բանակցելու որևէ նախադրյալ, իմաստ չեմ տեսնում»,-ասաց Սաֆրաստյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր