Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

20 սեպ 2021 16:09

Հերթական աղմկահարույց նախաձեռնությունը՝ ամենամեծ եռագույնը Ադրբեջանի հետ սահմանին. նախկին մարզպետի նոր նախաձեռնությունը

Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով այսօր զբաղեցնում է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը, հանդես է եկել հերթական աղմկահարույց նախաձեռնությամբ։ Նա որոշել է Ադրբեջանին սահմանակից Երասխ համայնքում տեղադրել Հայաստանում ամենամեծ եռագույն դրոշը։
«Սեպտեմբերի 21-ին` ժ. 12։00-ին, Արարատի մարզի Երասխ համայնքում, տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում այս պահին եղած ամենամեծ եռագույնի բարձրացման հանդիսավոր արարողությունը։ Դրոշի չափսերը` 6մ×12մ, դրոշակաձողի բարձրությունը՝ 35մ։ Նախաձեռնությունն իմն է, և այն նվիրված է ՀՀ անկախության 30 ամյակին, ինչպես նաև նրա ազատության և ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհած բոլոր հերոս հայորդիների Սուրբ հիշատակին»,– ֆեյսբուքյան էջում գրել է Սարգսյանը։
Գարիկ Սարգսյանի նոր նախաձեռնությունն արդեն հանրային հարթակներում բուռն քննարկման առիթ է դարձել։ Սոցկայքերի օգտատերերից շատերը հիշել են նրա մեկ այլ ծրագրի մասին, որն այդպես էլ իրականություն չդարձավ։ Հիշեցնենք` դեռ 2018–ին Արարատի մարզպետ նշանակվելուց հետո Գարիկ Սարգսյանը հավանություն էր տվել մարզի Դաշտավան գյուղում կոկորդիլոսաբուծարան հիմնելու` մի գործարարի ծրագրին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր