Արդեն 2ամիս է մենք սահմանին չենք, դուրս են հանել մեզ.չեմ բացառում, որ մի օր կարող է հարձակվեն մեզ վրա, ոտնատակ կլինենք, եթե...

«Բանակը պետք է համալրվի, պետք է կայանա, որ դու կարողանաս ուժի դիրքից խոսել, ուժեղի հետ են միշտ հաշվի նստում: Վազգեն Սարգսյանի օրոք տարածաշրջանում ամենահզոր բանակը մենք ունեինք: Էն ժամանակ թշնամին ռիսկ կաներ հարձակվել կամ փորձ աներ խոսքի մեջ ասել՝ հարձակվելու ենք Հայաստանի վրա՞:
Մեծ տերությունների վերադասավարում է գնում ամբողջ աշխարհում: Մենք ոտնատակ կլինենք, եթե մի քիչ խելքներս չհավաքենք: Այո, ես չեմ բացառում, որ մի օր կարող է հարձակվեն Հայաստանի վրա: Եթե դու էսօր հզոր չես, խաղաղության բան ես բռնել, գնում ես խաղաղության ճանապարհով, բանակցություն է գնում, մենք չպետք է խանգարենք, բայց նաեւ պետք է թույլ չտանք, որ բանակցողն իրա ուզած ձեւով ոնց ուզի՝ անի»,-ասաց նա: