Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

21 սեպ 2021 14:55

Ի՞նչ անկախություն...Շատ մեծ տեղեկություններ ունեմ, որ ընտանիքներին չեն այցելում, չեն շփվում, տեղյակ չեն ու չի էլ հետաքրքրում

«Այս և այլ պանթեոններում ննջող տղաների կյանքի շնորհիվ է, որ այս ամենը գոյություն ունի։ Մենք հավերժ պարտք ենք էդ տղերքին»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց նահատակված հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը։

Հերոսի հայրը նշեց, որ այսօր մի շարք խնդիրներ ունենք ու դրանք նկատելի են։ Գունագեղ տոնակատարության վրա մեծ ուշադրություն դարձնելու փոխարեն կարելի էր ուժերը ներդնել, լուծել խնդիրները ու հզորացնել որոշ ոլորտներ։

«Այնպես չէ, որ պատերազմը ավարտվել է, մենք էլ էդպես հանգիստ պետք է ապրենք»։

Հովհաննիսյանը նշեց՝ շատ բան կա անհանգստացնող կապված զոհված զինծառայողների ընտանիքիների հետ։ Դրանք վերաբերում են թե առողջական խնդիրներին, կենցաղային պայմաններին ու հոգեվիճակին։

«Շատ մեծ տեղեկություններ ունեմ, որ ընտանիքներին չեն այցելում, չեն շփվում, տեղյակ չեն ու չի էլ հետաքրքրում։ Իմ համար կապ չունի՝ ով ուզում է լինի՝ դիմություն, ընդդիմություն, մարդիկ, բոլորի մասին եմ խոսում»։

Հերոսի հայրը հայտնեց, որ այսօր նկատելի է, որ Հայաստանը անկախ չէ։ ՀՀ սուվերեն տարածքները ու սահմանները ՀՀ վերահսկողության տակ չեն։

«Բազմաթիվ տարածքներ անցել են ադրբեջանցիների հսկողության տակ։ Ինչ անկախության մասին ենք խոսում, երբ որ մենք չենք կարող անկախ ապրել։ Ի՞նչ անկախություն, երբ մարդը հայրական գյուղ գնալիս կարող է գերի ընկնել»,- ասաց հերոսի հայրը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր