Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել երգիչ-երաժիշտ, տեղափոխվել է հիվանդանոց          Անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության օբյեկտներին       Մեր սպասումն ու ջերմ փափագն է, որ երկու արքեպիսկոպոսների դատավարությունները իրականացվեն բաց և թափանցիկ    

21 սեպ 2021 15:30

Թուրքիան շատ լավ գիտի, որ Ղրիմը ՌԴ-ի ինքնիշխան մասն է.Զախարովան` Թուրքիայի` Ղրիմում ընտրությունները չճանաչելու մասին հայտարարությանը

Մոսկվան մեծ ուշադրություն կդարձնի Ղրիմում Պետդումայի ընտրությունները չճանաչելու մասին Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը: Այս մասին YouTube-ի «Soloviev Live» ալիքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Թանժու Բիլգիչի հայտարարությունը։


Հայտարարության մեջ նշվում էր, որ Պետդումայի ընտրությունների արդյունքները, որոնք անցկացվել են 2021 թվականի սեպտեմբերի 17-19-ը Ղրիմում, «Թուրքիայի համար իրավական ուժ չունեն»:


«Թուրքիան շատ լավ գիտի, որ Ղրիմը Ռուսաստանի Դաշնության ինքնիշխան մասն է, և շատ լավ գիտի, որ մենք երբեք չենք անտեսում նման հայտարարությունները», - նշել է Զախարովան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր