Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

23 սեպ 2021 11:16

Թուրքական Բայրաքթարների դեմ , որոնք օգտագործվել են հայ խաղաղ բնակչության թիրախավորման համար,կարող են պատժամիջոցներ կիրառվել

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծը, որով պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին: Օրինագիծը ներկայացրել են Ներկայացուցիչների պալատի 16 անդամ՝ կից զեկույցով, որտեղ թվարկվում է Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունները՝ ներառյալ ապօրինի զինամթերքի և քիմիական զենքի՝ սպիտակ ֆոսֆորի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ:


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծը պահանջում է նաեւ անցկացնել հետաքննություն՝ օգտագործելով ամերիկյան տեխնոլոգիաներն ու քննել թուրքական Բայրաքթարները, որոնք օգտագործվել են հայ խաղաղ բնակչության թիրախավորման համար 2020 թվականի Արցախյան պատերազմում:


Ուսումնասիրության արդյուքով կազմվելու է զեկույց եւ փորձագետներն ու օրենսդիրները չեն բացառում հստակ պատժամիջոցներ «Բայրաքթարների» դեմ։


Օրինագիծն առաջարկում է նաեւ ուսումնասիրել վարձկանների ներգրավման, օգտագործման, ֆինանսավորման և վերապատրաստման դեմ միջազգային կոնվենցիան, որն, ըստ ամենայնի, խախտվել է ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ եւ ինչպես նշվում է փաստաթղթում՝ Ադրբեջանը, Թուրքիայի օժանդակությամբ, վարձկան ահաբեկիչներից կազմված խմբավորիւմներ է ներառել ռազմական գործողություններում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր