Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

23 սեպ 2021 15:12

10 հարց պատվաստանյութերի ու QR կոդերի ջատագովներին, այդ թվում բժիշկներին ու ոչ միայն

1. Ինչու՞ պետք է պատվաստվեն արդեն իսկ Քովիդով հիվանդացած մարդիկ, երբ նրանց վարակման հանդեպ անընկալունակությունը շատ ավելի կայուն, տևական և արդյունավետ է, քան ներկայում կիրառվող բոլոր պատվաստանյութերի դեպքում։


2. Ինչու՞ է առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ավանեսյանը ջատագովում պատվաստվել հղիներին, երբ կիրառվող պատվաստանյութերից որոշներն ուղիղ հակացուցված են այդ դեպքում։


2. Ինչու՞ կերակրող մայրերը չեն ընդգրկվել Ավանեսյանի կողմից հաստատված բացառությունների ցանկում, երբ դարձյալ հակացուցված է նրանց պատվաստելն ըստ արտադրողների հրահանգների։


4. Ինչու՞ է ամերիկյան հիվանդությունների վերահսկման կենտրոնը վերջերս փոխել պատվաստանյութերի սահմանումը։


5. Ինչու՞ եք դուք մարդկանցից թաքցնում, որ ներկայում պատվաստանյութերի լայնամասշտաբ կիրառումը ողջ աշխարհում կլինիկական փորձարկումներ են, որոնց ոչ բոլոր կողմնակի ազդեցություններն են հայտնի, իսկ հեռահար ազդեցություններն ընդհանրապես հայտնի չեն։


6. Ինչու՞ եք դուք կեղծում, թե վերարտադրողական առողջության վրա պատվաստանյութերը չեն ազդում, լավ հասկանալով, որ այդ պնդումն անելու համար անհրաժեշտ են տարիների հետազոտություններ, իսկ դա բնականաբար արված չի։


7. Ինչու՞ եք դուք շահարկում, իբրև թե պատվաստումը հանրային գերակա շահից է բխում, նույն միջազգային փորձից լավ իմանալով, որ պատվաստված մարդիկ շարունակվում են վարակվել ու փոխանցել վարակը։


8. Ինչու՞ ՀՀ-ում չի հրապարակվում Քովիդով վարակվածների, հոսպիտալացվաների և մահացածների տարիքա-սեռային ու այլ կտրվածքներով վիճակագրությունը, ինչու՞ եք լռում հիվանդների նախահիվանդանոցային խնամքի և բուն բուժման արդյունավետության հետ կապված խնդիրների մասին։


9. Ինչու՞ դուք երբևէ ձեր ձայնը չբարձրացրեցիք, երբ նույն միջազգային փորձին հակառակ ՀՀ-ում անհիմն կերպով արգելվեցին դիահերձումները, բաց տարածքներում դարձյալ անհիմն պարտադրվում էր դիմակ կրելը, որի համար մարդիկ տուգանվում էին և բազմաթիվ այլ դեպքերում, երբ հնչում էին իրարամերժ, կեղծ, անհեթեթ մտքեր բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից։


10. Ինչու՞ եք թաքցնում, որ ՌՆԹ-տեխնոլոգիայով պատվաստանյութերի հայտնագործողը, Նոբելյան մրցանակակիր ու այլ հայտնի գիտնականներ կոչ են արել անհապաղ կանգնեցնել զանգվածային պատվաստումները:
Շարունակելի…


Հ.Գ. 1. Եվս մեկ հռետորական հարց. Ինչ՞ շահ ունեք անձամբ դուք, իմանալով վերոհիշյալի մասին ամեն ինչ, շարունակել պատվաստումների անզուսպ, ագրեսիվ քարոզը, լծվելով անուղղակի պարտադրանքին տանելուն, միտումնավոր շրջանցելով բոլոր հնարավոր ռիսկերը և անտեսելով «Մի վնասիր» բժշկության հիմնական սկզբունքը:


Հ.Գ. 2. Պատվաստումները լավ գործիք են վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում, երբ ապացուցված է դրանց անվտանգությունն ու արդյունավետությունը:


 Հակահամաճարակային Ալյանս Նախաձեռնություն


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր