Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

24 սեպ 2021 10:55

Հայաստանը պետք է ընտրություն կատարի, մենք պատրաստ ենք բանակցելու, սակայն նրանց կողմից դրական արձագանք չենք տեսնում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու՝ հորդորելով Երևանին ընտրություն կատարել համագործակցության և տարածքային պահանջների միջև, գրում է ՏԱՍՍ-ը:


«Հակամարտությունն ավարտված է, ուստի Ադրբեջանն արդեն հայտարարել է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին` սահմանների սահմանազատման և սահմանագծման սկզբունքի, միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա: Նման համաձայնագիրը կարող է մեր տարածաշրջանը վերածել խաղաղության և համագործակցության տարածաշրջանի: Այնուամենայնիվ, մենք դեռ չենք տեսնում Հայաստանի կողմից դրական արձագանք մեր առաջարկին», - ասել է Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում:


Նրա խոսքով՝ տրանսպորտային նախագծերը կարող են դառնալ խաղաղությանն ու համագործակցությանը ծառայող ոլորտներից մեկը: Ադրբեջանի նախագահը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը, որն Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ, այս համատեքստում նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի համար»: 


Ալիևն ընդգծել է, որ «Ադրբեջանը նոր իրողություններ է ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանում, և բոլորը պետք է դա հաշվի առնեն»: Նրա խոսքերով, «Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և հարևանների նկատմամբ  տարածքային պահանջների միջև»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր