Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

25 սեպ 2021 12:46

ՀՀ նախագահի առաջիկա գործողություններից պարզ կլինի՝ նա ՀՀ-ն կործանող հանցավոր դավաճանախմբի շահերի սպասարկուն է, թե ոչ

Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը (մինի մեջլիս) 2021 թվականի սեպտեմբերի 24-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում, առանց որևէ այլ կողմի, այդ թվում Ազգային ժողովում ներկայացված ընդդիմության, կարծիքը լսելու, քննարկելու և հաշվի առնելու, հապճեպ և ակնհայտ շտապողականությամբ ընդունել է ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով փաստացի կազմաքանդվելու է տեղական ինքնակառավարման համակարգը և տեղական ժողովրդավարությունը մեր երկրում՝ իշխող քաղաքական ուժի նենգ ու դավադիր շահերն առաջ մղելու պատճառով։
Ակնհայտ է այդ օրենքի հակասահմանադրական, իսկ ընդունման գործընթացի հակաժողովրդավարական բնույթը։
Հանրապետության նախագահն իրավունք ունի չստորագրել օրենքը և դիմել Սահմանադրական դատարան։ Գործնականում եղել են դեպքեր, երբ Հանրապետության նախագահը մինչև օրենքը ստորագրելը քննարկումներ է ունեցել ոլորտին առնչվող փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ և չի ստորագրել ընդունված օրենքն ու դիմել է ՍԴ։
Հանրապետության նախագահի առաջիկա գործողություններից պարզ կլինի, թե որքանով են ճիշտ կամ սխալ բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե նա ոչ թե պետությանը, այլ Հայաստանի Հանրապետությունը կործանող հանցավոր դավաճանախմբի շահերի սպասարկու, ազգադավ սրիկա է կամ՝ ոչ։
Էդգար Ղզարյանի ֆեյսբուքյան էջ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր